ՀՀ նախագահի մասնակցությամբ մարել են «Հայ գրատպության 500-ամյակին» նվիրված նամականիշը

ՀՀ նախագահի մասնակցությամբ մարել են «Հայ գրատպության 500-ամյակին» նվիրված նամականիշը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Երևանի քաղաքապետարանում կազմակերպված «Երևան 2012 գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի բացման հանդիսավոր արարողության շրջանակում տեղի է ունեցել նաև «Հայ գրատպության 500-ամյակը. Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» թեմայով նամականիշի մարման պաշտոնական արարողությունը:

Նամականիշի մարման հանդիսավոր արարողությունը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վենետիկի քաղաքապետ Ջորջիո Օրսոնին, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը և «Հայփոստ թրասթ մենեջմենթի» հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանը:

Անի Գևորգյանի դիզայնով նամականիշը զարդարված է մանրանկարներով, Մատենադարանի և Վենետիկի պատկերներով, հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---