Արգենտինայի «Արմենիա» թերթի խմբագիրը պարգևատրվել է «Վիլյամ Սարոյան» մեդալով

Արգենտինայի «Արմենիա» թերթի խմբագիրը պարգևատրվել է «Վիլյամ Սարոյան» մեդալով

PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 23-ին ընդունեց Արգենտինայի «Արմենիա» թերթի խմբագիր Գևորգ Գազանճյանին, «Սարդարապատ» շաբաթաթերթի խմբագիր Դիանա Տեր Կարապետյանին, «Ինտեգրասիոն Արմենիա» ռադիոժամի տնօրեն Օսկար Լոլոմճյանին և «Համազգային հայ կրթական և մշակութային միության» Հարավային Ամերիկայի շրջանային վարչության քարտուղար Էդգարդո Գևորգյանին:

Նախարարն ընդգծել է հայապահպանության գործում Սփյուռքի լրատվամիջոցների դերի կարևորությունը: ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված լրագրողների համահայկական 5-րդ համաժողովի, «Երիտասարդ լրագրողների դպրոց» և մի շարք այլ ծրագրի իրականացման արդյունքում զգալիորեն ակտիվացել է գործակցությունն այս ոլորտում:

Նա ներկայացրել է նաև այս տարի մեկնարկող «Սփյուռք ամառային դպրոց» ծրագիրը: Անդրադառնալով Արգենտինայի հայ համայնքում մեծաթիվ խառնամուսնություններին` Հակոբյանը համայնքային կազմակերպություններին կոչ է արել առավել մեծ ուշադրություն դարձնել խառնամուսնական ընտանիքներում ծնված երեխաների կրթության, համայնքային կյանքում ակտիվ ներգրավելու հարցերին:

Սփյուռքում հայ մշակույթի տարածմանը նպաստող գործունեության, Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման, հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար Հ.Հակոբյանը Արգենտինայի «Արմենիա» թերթի խմբագիր Գևորգ Գազանճյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով: «Արմենիա» օրաթերթը Հարավային Ամերիկայի հայկական առաջին օրաթերթն է: Անցած տարի լրացավ թերթի 80-ամյակը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---