Գրիգորիս Նիոտիս. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա նրա պատմական պարտքն է

Գրիգորիս Նիոտիս. Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա նրա պատմական պարտքն է

PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Աթենքի ռազմական թանգարանում տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան քաղաքական գործիչներ, արտասահմանցի դիվանագետներ և ռազմական շրջանների ներկայացուցիչներ, ովքեր հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Միջոցառմանը ելույթ ունենալով` հունական խորհրդարանի փոխխոսնակ Գրիգորիս Նիոտիսը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը խոչընդոտում է տարածաշրջանի երկրների միջև նորմալ փոխհարաբերությունների հաստատմանը: «Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը ոչ նրա համար, որպեսզի թարմացնի անցյալի վերքերը, այլ որպեսզի կատարի իր պատմական պարտքը, ինչը և պարտավորեցնում են ԵՄ հիմնական սկզբունքները` Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը և սահմանների բացումը»,-ասել է նա: Գրիգորիս Նիոտիսը անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցին, ընդգծելով, որ Հունաստանը հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորման կողմնակից է, հաղորդում է «Ազատ օր» պարբերականը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---