Մարիա Չապուտ. Հայերը պայքարում են Ցեղասպանության ճանաչման համար հանուն ողջ մարդկության

Մարիա Չապուտ. Հայերը պայքարում են Ցեղասպանության ճանաչման համար հանուն ողջ մարդկության

PanARMENIAN.Net - Կանադացի սենատոր Մարիա Չապուտը ապրիլի 24-ին հանդես է եկել Հայոց ցեղասպանությանը նվիրված ելույթով Կանադայի Սենատում: Իր խոսքում նա մասնավորապես ասել է. «Ես միանում եմ Խորհրդարանական բլրում և ողջ երկրում հավաքաված կանադահայերին, որոնք հավաքվել են հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս օրը 97 տարի առաջ Օսմանյան կայսրության թուրքական իշխանությունը սկսեց հայ մտավորականների զանգվածային ձերբակալությունները: Ձերբակալությունները, բռնագաղթն ու սպանությունները միայն սկիզբն էին հրեշավոր ոճրագործությունների: Զրկվելով իր վերնախավից՝ հայ բնակչությունը դաժանորեն ոչնչացվեց դրան հաջորդած ամիսներին ու տարիներին: Շուրջ 1,5 մլն տղամարդիկ, կանայք, երեխաներ դարձան էթնիկ զտման զոհերը, որը ծրագրել ու կազմակերպել էր կառավարությունը: 97 տարի անց թուրքական կառավարությունը շարունակում է ժխտել այդ հանցագործությունը, չնայած նրան, որ մի շարք երկրներ, այդ թվում Կանադան, ճանաչել են Ցեղասպանությունը»,-ասել է կանադացի սենատորը:

«Այժմ հայ ժողովուրդը շարունակլում է պայքարել երկու ճակատում՝ հանուն երիտասարդ Հայաստանի Հանրապետության վերածննդի ու զարգացման և Ցեղասպանության ճանաչման համար: Նրանք պայքարում են հարգելու համար իրենց ընկած նախնիների հիշատակը, հանուն արդարության ու մարդու իրավունքների, մարդկության իրազեկվածությունը բարձրացնելու ու ապագայում նման ոճիրները կանխելու համար, նրանք պայքարում են հանուն Եվրոպայի հրեաների, հանուն Ուկրաինայի, Կամբոջայի, Ռուանդայի, Հարավսլավիայի ու Սուդանի, հանուն ողջ մարդկության: Հայ ժողովրդի հայտնի ներկայացուցիչ, մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրը հետևյալ խոսքերն է գրել իր ժողովրդի մասին. Նրանք ընկան ու այդպես էլ չհասկացան, թե ինչո՞ւ, Տղամարդ, կին, թե երեխա, որ ապրել էին ուզում այնքան, Հարբածի պես մարմնակործան նրանք ընկան, Հոշոտված ու սրի քաշված, աչքերը բաց, սարսափազդու: Նրանք ընկան միամտորեն հավատալով, որ անկասկած,Իրենց փոքրիկ զավակների մանկությունը կարող էր շարունակվել, Եվ մի օր էլ կարող էին հուսո երկրում խրոխտ քայլել,Երկրներում, որտեղ մարդկանց ընդունում են միշտ գրկաբաց…»,-ասել է Չապուտը:

«Հարգարժան սենատորներ, մենք երբեք չենք կարողանա բացատրել, թե ինչու նրանք ընկան: Այնուամենայնիվ, 97 տարի անց հայերը պայքարում են իրենց, ողջ մարդկության այդ խնդիրը լուծելու համար: Ես մեկնում եմ նրանց իմ ձեռքը»,-ասել է սենատորը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---