Վրաստանի հայ համայնքը մտադիր չէ ներել պատգամավոր Ազեր Սուլեյմանովին նրա ռասիստական արտահայտությունները

Վրաստանի հայ համայնքը մտադիր չէ ներել պատգամավոր Ազեր Սուլեյմանովին նրա ռասիստական արտահայտությունները

PanARMENIAN.Net - «2012 թ. ապրիլի 24-ին` Հայոց Եղեռնի 97-րդ տարելիցին, Վրաստանի խորհրդարանի անդամ Ջոնդի Բաղաթուրիան խորհրդարանում ելույթի ժամանակ շոշափեց հայկական ծագումով Վրաստանի քաղաքացիների համար առավել ցավագին հարցը` Հայոց Եղեռնի հարցը, որին հետևեց Վրաստանի խորհրդարանի այլ անդամի, Մառնեուլի շրջանի մեծամասնական պատգամավոր պարոն Ազեր Սուլեյմանովի բավականին կոպիտ և ոչ տեղին արձագանքը»,- ասվում է PanARMENIAN.Net ի ստացած` Վրաստանի հայ համայնքի հայտարարության մեջ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, «Մառնեուլիից Խորհրդարանի մեծամասնական անդամին չհամապատասխանող արձագանքը վիրավորական է ոչ միայն այն պատճառով, որ այն դիտում էր Հայոց Եղեռնի փաստը բացասական ենթատեքստում, այլև այն պատճառով, որ ադրբեջանցի պատգամավորն արեց հրապարակային ռասիստական արտահայտություններ Հայ ժողովրդի հասցեին: Վրաստանի Սահմանադրության 52 Հոդվածի 4 կետի համաձայն « Խորհրդարանի անդամը Խորհրդարանում կամ նրա սահմանից դուրս պարտականություններ կատարելիս արտահայտած կարծիքների և տեսակետների համար չի կրում քրեական պատասխանատվություն», չնայած ռասիստական գաղափարների հրապարակային արտահայտումը չի կարող դիտվել խորհրդարանայինների կողմից իրենց կարծիքները ազատ արտահայտելու ենթատեքստում: Այդպիսի արարքները պետք է դիտվեն Վրաստանի Քրեական Օրենսդրության 1421 Հոդվածի ենթատեքստում, որը բարձրաձայնում է, որ «ռասիստական ճնշումը, այսինքն` արարքը, իրականացված ազգայնական կամ ռասսայական թշնամություն սերմանելու նպատակով կամ ազգային արժանապատվության վիրավորումը... պատժվում է ազատազրկմամբ մինչև երեք տարի ժամկետով»:

Տվյալ փաստի կապակցությամբ Վրաստանի ժողովրդական պաշտպանը (օմբուդսմենը) նույն օրն ևեթ տարածեց արտակարգ հայտարարություն, որտեղ ասված է. «Ցավոք, Ազեր Սուլեյմանովը ազգային ծագումը ընդգծեց նսեմացնող, վիրավորական ենթատեքստում և այդպիսով փորձեց վարկաբեկել ընդդիմախոսին: Զայրացուցիչ է, որ արտահայտությունների հեղինակ է հանդիսանում Վրաստանի խորհրդարանի անդամը, որի վրա, իմ կարծիքով, այս հարցում դրված է առանձնահատուկ պատասխանատվություն»:

Ազեր Սուլեյմանովը` որպես «Միասնական ազգային շարժում» քաղաքացիների քաղաքական միավորման անդամ, խախտեց նաև կուսակցության Սահմանադրության 3 Հոդվածի 8-րդ կետի պահանջը, որը կուսակցության անդամին արգելում է Վրաստանի Օրենսդրությանը հակասող և կուսակցության անունը և պատիվը արատավորող արարք իրականացնել: Հարկ է նշել, որ Ազեր Սուլեյմանովի արտահայտությունները և հայ ժողովրդի դեմ ուղղված ռասիստական արտահայտությունները զգալիորեն վատթարացնում են «Միասնական Ազգային շարժման» վարկանիշը ինչպես մեր հայրենիքի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Վրաստանի Խորհրդարանի անդամ, Մառնեուլի շրջանի մեծամասնական պատգամավոր, «Միասնական Ազգային շարժում» քաղաքացիների քաղաքական միավորման անդամ Ազեր Սուլեյմանովի կողմից բարոյական նորմերը խախտելու և ենթադրական հանցագործություն կատարելու պատճառով, նախատեսված Վրաստանի Քրեական Օրենսդրության 1421 Հոդվածով, այսօր Վրաստանի հայկական համայնքի 35 կազմակերպություններ Սամցխե-Ջավախքից, Քվեմո-Քարթլիից,Աջարիայից և Թբիլիսիից դիմել են.

1. Վրաստանի նախագահ, պարոն Միխայիլ Սահակաշվիլիին` որպես «Միասնական Ազգային շարժման» նախագահի, որպեսզի նա ձեռնարկի միջոցներ իր վրա դրված իրավասություններով և վերանայի Ազեր Սուլեյմանովի` «Միասնական Ազգային շարժում» քաղաքացիների քաղաքական միավորման անդամության նպատակահարմարության, ինչպես նաև կուսակցությունից նրան վտարելու հարցը:

2. Վրաստանի խորհրդարանի նախագահ, պարոն Դավիթ Բաքրաձեին, որպեսզի նա, հաշվի առնելով Վրաստանի Սահմանադրության 52Հոդվածի 2-րդ կետի պահանջները, Վրաստանի խորհրդարանին առաջադրի, խորհրդարանի անդամ Ազեր Սուլեյմանովինկատմամբ, Վրաստանի քրեական օրենսդրությամբ նախատեսված, միջոցառումներ իրականացնելու թույլ տալու հարցը` Վրաստանի Քրեական Օրենսդրության 1421 Հոդվածով նախատեսված, հանցագործության նշանները բացահայտելու նպատակով:

Վրաստանի գլխավոր դատախազ, պարոն Մուրթազ Զոդելավային, որպեսզի Վրաստանի Դատախազությունը հարուցի քրեական գործ Ազեր Սուլեյմանովի նկատմամբ, Վրաստանի Քրեական Օրենսդրության 1421 Հոդվածով նախատեսված հանցագործության նշանները բացահայտելու նպատակով:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---