Հետխորհրդային երկրների համար եկել է «քարերը հավաքելու» ժամանակը, կարծում են Հայաստանում

Հետխորհրդային երկրների համար եկել է «քարերը հավաքելու» ժամանակը, կարծում են Հայաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանը կարող է յուրօրինակ ուղեկցող դառնալ Եվրասիական միության ձևավորման ճանապարհին, ապրիլի 27-ին հայտարարել է «Նորավան» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը «Հասարակական կազմակերպությունների դերը Եվրասիական միության ձևավորման մեջ» թեմայով Երևան-Մոսկվա-Աստանա տեսակամրջի ընթացքում: Նրա խոսքով, Հայաստանն այդ նախագծի զարգացումը տեսնում է որպես «մինչև մեծ Եվրոպայի ձևավորումը միջանկյալ իրավիճակ» և դա չափազանց կարևոր է, առավել ևս, որ երկիրը միաժամանակ ընդգրկված է ԵՄ հետ ինտեգրացիոն գործընթացների մեջ: Ավելին, Գագիկ Հարությունյանի խոսքով, այդ երկու գործընթացները ոչ մի կերպ չեն կարող հակասել և խանգարել միմյանց: «Հայաստանը, կանգնելով այդ միության ձևավորման գործընթացի ճանապարհին, արժեքավոր ռեսուրս է՝ դրանք սփյուռքի հսկայական ռեսուրսներն են, և մենք կարող ենք այդ գաղափարի ուղեկցողները դառնալ ոչ միայն Հայաստանում: Եկել է ժամանակը ԽՍՀՄ անկումից հետո քարերը հավաքելու և այլ գործընթացներ սկսելու համար»,- նշել է նա: Դրա հետ կապված՝ փորձագետը հավելել է, որ հենց փորձագիտական միությունը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի այդ հարցերի քննարկման համար:

Երևան-Մոսկվա-Աստանա տեսակամուրջը նվիրված է ԱՊՀ և Բալթիայի երկրների խորհրդարանականների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Միջազգային համաժողովին, որն ընթանում է ապրիլի 27-28-ը Ծաղկաձորում: Համաժողովի նպատակն է գաղափարների առաջադրումը, արտահայտված Վլադիմիր Պուտինի կողմից, հետխորհրդարային տարածությունում ինտեգրացիոն միավորում ստեղծելու մասին:

Իր հերթին Պետդումայի պատգամավոր, ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԾ միջև համագործակցության հարցերով հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Բորիս Ռեզնիկը հավելել է, որ «մենք որոնում ենք շփման նոր կետեր նախկին ԽՍՀՄ-ի անկախ պետությունների հետ՝ տնտեսական, քաղաքական, մշակութային և համամարդկային»: «Այն, որ այսօր տեղի է ունենում ՀԿ-ների համաժողով, խոսում է այն մասին, որ մենք ձևավորում ենք քաղաքացիական հասարակություն, իսկ ՀԿ-ներն այդ գործընթացում առանցքային դեր են խաղում»,- ասել է նա: Միաժամանակ, Բորիս Ռեզնիկը հավելել է, որ Ռուսաստանը մեծ հույսեր է կապում Եվրասիական միության ձևավորման հետ, առավել ևս, որ հետխորհրդարային տարածքի երկրների միջև ինտեգրացիան անխուսափելի է:

«Նուր Օտան» ժողորվրադեմոկրատական կուսակցության պարլամենտարիզմի ինստիտուտի տնօրեն Բոլատ Բայկադամովը նշել է, որ Աստանայի համար Եվրասիական միության ձևավորման ճանապարհին առաջնահերթություն է տնտեսական ինտեգրացիան, որը հնարավորություն է տալիս վստահ զգալ այդ միավորող գործընթացում: Նրա խոսքով, այնուհետև առաջանում է մարդասիրական միավորման անհրաժեշտությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---