27 ապրիլի 2012 - 16:48 AMT
Մայնի Ֆրանկֆուրտում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցին, որոնք կազմաքկերպվել էին Գերմանիայի Հայոց Առաջնորդարանի և գերմանահայ կենտրոնական խորհուրդի, ինչպես նաև Գերմանիայում գործող այլ հայկական կազմակերպությունների կողմից:

Միջոցառումները մեկնարկեցին Ֆրանկֆուրտում գտնվող թուրքական հյուպատոսարանի առջև: Այնուհետև Մայնի Ֆրանկֆուրտի կենտրոնական փողոցներում տեղի ունեցավ բողոքի երթ` կազմակերպված հայ համայնքի կողմից: Երթը ավարտվեց «Փաուլսփլաթց» հրապարակում, որտեղ Գերմանիայի հայկական համայնքի երիտասարդները կազմակերպեցին խաղաղ ցույց:

Նույն օրը, Ֆրանկֆուրտի կենտրոնական «Փաուլսկիրխե» եկեղեցու դահլիճում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշ երեկոն, որի ընթացքում Գերմանիայի Հայոց Առաջնորդարանի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ: