Միջազգային ֆինանսական կառույցնեը միավորվել են 42 մլն դոլարով Կովկասի բիզնեսին աջակցելու համար

Միջազգային ֆինանսական կառույցնեը միավորվել են 42 մլն դոլարով Կովկասի բիզնեսին աջակցելու համար

PanARMENIAN.Net - Կովկասի` Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ձեռներեցությանն աջակցելու նպատակով, առաջատար միջազգային կառույցները` ՎԶԵԲ-ը, ՄՖԿ-ն, FMO և BSTDB միավորել են իրենց ռեսուրսները` մոտ 42 մլն դոլար, որոնք ներդերվել են Կովկաս զարգացման հիմնադրամում: Նորաստեղծ կառույցի ղեկավարումը ստանձնելու է Փոքր ձեռնարկությունների աջակցության ֆոնդը` ՓՁԱՖ-ն:

Ինչպես հաղորդել է ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը, Ֆոնդը ֆինանսավորելու է Հայաստանի ՓՄՁ-ների ներկայացուցիչներին և նպաստելու է երկրի կապիտալի շուկայի զարգացմանը: Այս առնչուփյամբ վերջինս ընդգծել է, որ դա տարածաշրջանում ֆինանսավորման բավականին հազվադեպ տեսակ է, որը ֆինանսավոերման ավանդական տեսակների այլընտրանքն է:

Իր հերթին ՓՁԱՖ ղեկավար Էսբեն Էմբորգը հավելել է, որ ֆինանսական միջոցները բաշխվելու են երկրների միջև` կախված ներկայացվող ծրագրերից: Անդրադառնալով ֆինանսավորման հնարավոր ոլորտներին` նա առանձնացրել է գյուղատնտեսության, ՏՏ և դեղագործական ոլորտները: Ներդրումների ծավալը կարող է կազմել 500 հազար դոլարից մինչև 5 մլն դոլար` 5-7 տարով:

Միաժամանակ Էսբեն Էմբորգը ընդգծել է, որ ՓՁԱՖ-ը, որպես կանոն, աշխատում է կայացած ընկերությունների հետ, հավելելով, որ Ֆոնդի ֆինանսավորումից չեն կարողանա օգտվել այն ընկերությունները, որոնց շրջանառությունը գերազանցում է 15 մլն դոլորը, կամ որի աշխատակիցների թիվը գերազանցում է 250-ը: Այնուամենայնիվ, նա չի բացառել սկսնակ ընկերությունների ֆինանսավորումը` հուսալի բիզնես-ծրագրի առկայության դեպքում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---