27 ապրիլի 2012 - 19:34 AMT
Իսպանական «Corsan Corvian Construccion» ընկերությունը մտադիր է 3 տարուց կառուցել «Հյուսիս-Հարավ» միջանցքի մի մասը

«Corsan Corvian Construccion» իսպանական ընկերության համար մարտահրավեր է ավարտելու «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի մի մասը 356 ամիսների ընթացքում: Նման հայտարարությամբ կառավարության մամլո ծառայությունում հանդես է եկել ընկերության ղեկավար Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը: «Այս ծրագիրը շատ կարևոր է մեզ համար և ես շնորհակալ եմ ՀՀ կառավարությանը` այս ճանապարհի կառուցման հարցում մեզ վստահելու համար»,-ասել է նա` հավելելով, որ «Corsan Corvian Construccion-ը» ծրագրեր է իրականացնում աշխարհի ավելի քան 25 երկրներում:

ՀՀ կառավարությունը ապրիլի 26-ի նիստի ժամանակ հաստատել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի 3 հատվածների վեևրակառուցման միջազգային բաց մրցույթի արդյունքները: Մրցույթի հաղթող է դարձել իսպանական «Corsan Corvian Construccion» ընկերությունը, որը այս ոլորտում միջազգային ճանաչում ունի:

Այսօր նաև ստորագրվել է պայմանագիր Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության և «Corsan Corvian Construccion»իսպանական ընկերության միջև: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 1.5 մլրդ դոլար`նախատեսված 550 կմ ճանապարհի համար, որը թույլ կտա զարգացնել միջինում 100 կմ/ժ արագություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանն ընդգծել է, որ այս տրանսպորտային միջանցքի կառուցումը Հայաստանին թույլ կտա ապահովել ելքեր դեպի հարևան երկրների` Վրաստանի և Իրանի, նավահանգիստները:

Ինչպես նշել է Հարավ-Հյուսիս միջանցքի շինարարության ներդրումային ծրագրի պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը, պայմանագրի համաձայն` ընկերությունն իրականացնելու է Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ` Երևան-Արարատ ու Երևան-Աշտարակ և ` Աշտարակ-Թալին ճանապարհահատվածների վերակառուցման ու բարելավման շինարարական աշխատանքները: Ծրագրվում է առաջին հատվածում աշխատանքներն ավարտել 36 ամիսների ընթացքում, իսկ մյուս երկու հատվածներում` յուրաքանչյուրը 18 ամիսների: