Բրյուսելում տեղի է ունեցել ԵՄ հետ մուտքի արտոնագրերի դյուրացման շուրջ բանակցությունների երկրորդ փուլը![]() 27 ապրիլի 2012 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-27-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև մուտքի արտոնագրերի դյուրացման և առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման /ռեադմիսիայի/ շուրջ համաձայնագրերի բանակցությունների երկրորդ փուլը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Մուտքի վիզաների դյուրացման համաձայնագրով ՀՀ քաղաքացիների համար կնախատեսվեն Շենգենյան գոտու երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու դյուրացված ընթացակարգեր: Համաձայնագրով սահմանվում է, որ Հայաստանի գիտնականները,ուսանողները, լրագրողները, գործարարները, սպորտի և արվեստի գործիչները և այլք վիզա կարող են ստանալ պարզեցված կարգով: Նախատեսվում է նաև նվազեցնել Շենգենի մուտքիարտոնագրերի գինը և դյուրացնել ընթացակարգերը: Մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրին զուգահեռ Հայաստանի և ԵՄ միջև բանակցվում է նաև հետ ընդունման մասին համաձայնագիր, որով կարգավորվելու են ԵՄ և Հայաստանի տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց վերադարձի և հետ ընդունման հարցերը: Բանակցությունների ընթացքում երկուստեք գոհունակությամբ նշվել է, որ կողմերի միջև արդյունավետ աշխատանքի արդյունքում լավ առաջընթաց է գրանցվել փետրվարից մեկնարկած գործընթացում, ինչի հետևանքով հնարավոր կլինի մոտ ապագայում ավարտին մոտեցնել բանակցությունները: Բանակցությունների հաջորդ փուլը նախատեսվում է Երևանում հունիսին:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |