Արամ Առաջինը և Միշել Սուլեյմանը քննարկել են Լիբանանի ներքին և արտաքին քաղաքականության հարցերը

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը պաշտոնական հանդիպում է անցկացրել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ, հաղորդում է Կիլիկիո կաթողիկոսության մամլո ծառայությունը: Հանդիպմանը ներկա են եղել նաև լիբանանյան թեմի ղեկավար, եպիսկոպոս Գեղամ Խաչատրյանը և երկու հայ նախարարներ՝ պետական նախարար Փանոս Մանչեանը և ճարտարապետության նախարար Վրեժ Սապունչյանը, ինչպես նաև հայկական դաշինքի պատգամավոր Յակոբ Բագրատունին:

Արամ Առաջինը բարձր է գնահատել նախագահի գործունեությունը, նշելով, որ նրա աշխատանքը հանգեցրել է միջազգային ասպարեզում Լիբանանի դերի ամրապնդմանը, ինչպես նաև ուժեղացրել է Լիբանանի և լիբանանյան համայնքի միջև կապը ողջ աշխարհում: Խոսելով երկրի ներքին իրավիճակի մասին, նա ուրախությամբ նշել է նախագահի շնորհիվ երկրի ներսում միասնության և կայունության ամրապնդումը: Արամ Առաջինն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության հարցին և հիշեցրել, որ հայ ժողովուրդը պայքարում է արդարության համար: Նա հաղորդել է, որ շուտով այցելելու է ԱՄԷ և Իրան պետական պաշտոնյաների հետ հանդիպելու համար:

Երկրի նախագահը, անդրադառնալով հայ համայնքի կարևորության հարցին, նշել է նրա կարևոր դերը երկրի զարգացման և բարօրության մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---