ԼՂՀ նախագահության երկրորդ թեկնածուն կլինի Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը![]() 30 ապրիլի 2012 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Ինչպես տեղեկացանք ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, այսօր իր թեկնածությունն է առաջադրել Ազգային ժողովի պատգամավոր, ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը՝ ինքնաառաջադրման կարգով, հայտնում է Karabakh-open.info-ն: Հիշեցնենք, որ թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը մայիսի 5-ի ժամը 18:00-ն է: Հուլիսի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նախատեսվում է անցկացնել նախագահական ընտրություններ: Ապրիլի 20-ից մեկնարկել է նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը, որը կավարտվի մայիսի 5-ին` ժամը 18:00-ին: Ինչպես հայտնել է Karabakh-open.info-ն` հղում կատարելով ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանին, ապրիլի 23-ին ինքնառաջադրվելու համար իր փաստաթղթերն է հանձնել գործող նախագահ Բակո Սահակյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |