Դանիայում հարգել են Եղեռնի զոհերի հիշատակը![]() 2 մայիսի 2012 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի առթիվ «ԴանԱրմեն» հայ-դանիական ասոցիացիայի նախաձեռնությամբ Դանիայի Գյուլլինգ գյուղում` Կարեն Յեփփեի ծննդավայրում միջոցառում անցկացվեց: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 200 մարդ Դանիայից, Գերմանիայից և Շվեդիայից: Մասնակիցների թվում էին հայ և ասորական համայնքների ներկայացուցիչներ, մեծ թվով դանիացիներ, լրագրողներ: Միջոցառումը սկսվեց Գյուլլինգի եկեղեցում, որտեղ բացման խոսքով ելույթ ունեցավ Օդեռի քաղաքապետի տեղակալ Սալլի Ռուբինկը, ով դատապարտեց Հայոց ցեղասպանության փաստը: Քաղաքապետի տեղակալն իր խոսքում նշեց, որ Դանիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը միայն ժամանակի հարց է: ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր ելույթում անդրադառնալով Եղեռնի պատմությանը և Օսմանյան կայսրությունում դանիացի միսիոներների գործունեությանը, իր երախտագիտությունը հայտնեց Դանիայի ժողովրդին Կարեն Յեփփեի անձնուրաց գործունեության կապակցությամբ, ով տասնյակ տարիներ շարունակ իր կյանքը նվիրեց Ցեղասպանությունից փրկված հազարավոր հայ որբերի խնամքին և ուսուցմանը: Այնուհետև Գյուլլինգի եկեղեցում պատարագ մատուցվեց դանիացի քահանա Պեռ Պետերսենի և աղոթք կարդացվեց ասորի քահանայի կողմից; Պատարագից հետո ՀՀ դեսպանության և հյուրերի կողմից ծաղկեպսակ և ծաղիկներ դրվեցին եկեղեցու մոտ գտնվող Կարեն Յեփփեի հուշաքարի մոտ, որից հետո միջոցառման մասնակիցներն այցելեցին Գյուլլինգի տեղական արխիվ: Արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկը ներկայացրեց Կարեն Յեփփեի կյանքի և Հալեպում նրա կատարած աշխատանքների մասին: Արխիվում պահպանված էին մեծ քանակությամբ Հայոց ցեղասպանության մասին պատմող Դանիայում և այլուր տպագրված գրքեր, հոդվածներ, լուսանկարներ, ինչպես նաև մանկատան երեխաների ձեռքերով պատրաստված ժանեկահյուս աշխատանքներ, որոնք ուղարկված են եղել Դանիա վաճառելու` մանկատան և Ցեղասպանությունից հետո ստրկության մեջ գտնվող հայ կանաց ազատելու համար գումար հավաքելու նպատակով:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |