Իսպանիայում կայացել է Վրաստանի հայաբնակ շրջանների մասին «Վրացական սինդրոմ» գրքի շնորհանդեսը

Իսպանիայում կայացել է Վրաստանի հայաբնակ շրջանների մասին «Վրացական սինդրոմ» գրքի շնորհանդեսը

PanARMENIAN.Net - «Արարատ» հայկական միության հերթական նախաձեռնությունն Ալեքսանդր Սոսնովսկու «Վրացական սինդրոմ» գրքի շնորհանդեսն է, որը կայացել է ապրիլին Իսպանիայում Միսլատա երիտասարդական կենտրոնում, որտեղ հայերից, ռուսներից, իսպանացիներից և գերմանացիներից բացի մասնակցել է նաև Միսլատայի քաղաքապետարանի երիտասարդական հարցերով խորհրդական Տոնի Արենասը, հաղորդում է Ռուսաստանի ջավախահայությունը: Շնորհանդեսը բացել է միության նախագահ Արարատ Ղուկասյանը, ով առաջարկել է ներկաներին մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, իսկ հետո նա նշել է, որ միջոցառումը նվիրված է հայկական գրատպության 500-ամյակին: «Այս գրքում մեծ տեղ է հատկացվել Վրաստանի հայաբնակ շրջանների անցյալին, ներկային և ապագային: Բավական է նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն Հայաստանի մայրաքաղաքը հայտարարել է 2012-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք»,- ասել է նախագահը:

Ղուկասյանը պատմել է Սամցխե-Ջավախք շրջանի մասին, որը պատմական Հայաստանի նահանգներից է, որտեղ անհիշելի ժամանակներից հայ բնակչությունը մեծամասնություն է կազմում:

Լրագրող Ալեքսանդր Սոսնովսկին ծնվել է Կիևում: Վերջին 30 տարին նա բնակվում է Բեռլինում, որտեղ հրապարակվել են նրա երկու ստեղծագործությունները՝ «Չեչենյան սինդրոմ» և «Վրաստանի սինդրոմ»: Այդ աշխատանքների լույս տեսնելու համար հեղինակը ստիպված է եղել վտանգելով կյանքը լինել Վրաստանի տարբեր շրջաններում և հավաքել անհրաժեշտ փաստագրական նյութերը: «Այդ հետազոտությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Սահակաշվիլին «անմեղ հրեշտակ» չէ»,- իր ելույթի ժամանակ ասել է Սոսնովսկին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---