Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան

PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածերի թվում չկան օտարերկրյա քաղաքացիներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ մամուլի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը:

Մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և շտապօգնության հերթապահ մասերը: Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավի ժամանակ: Հոսպիտալացվել էր 154 քաղաքացի:

Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծվել է շտաբ և թեժ գիծ: Վիրավորների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել 911, 010 529690 և 010 360297 հեռեխոսահամարներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---