Փարիզից Վոլգոգրադ է տեղափոխվել Տիրոջ Խաչափայտն ու Փշե պսակի մասուքները

Փարիզից Վոլգոգրադ է տեղափոխվել Տիրոջ Խաչափայտն  ու Փշե պսակի մասուքները

PanARMENIAN.Net - Փարիզի Աստվածամոր տաճարից Սուրբ Խաչի երևման տոնին ընդառաջ մեկ օրով Վոլգոգրադի Սուրբ Գևորգ եկեղեցի է տեղափոխվել Տիրոջ Խաչափայտն ու Փշե պսակի մասուքները:

Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց Թեմի մամուլի դիվանի հաղորդմամբ, նախաձեռնությունը Վոլգոգրադի հայության հոգևոր հովիվ Տեր Մաղաքիա քահանա Օհանյանինն է, ով ռուս եկեղեցու վարդապեստ հայր Քրիստոփորի հետ միասին մասունքները ժողովրդի առջևով բերել է եկեղեցի:

Այն մեծ ոգևերություն է առաջացրել Վոլգոգրադի հայերի մոտ , ինչի պատճառով նրանց հոսքը դեպի եկեղեցի շարունակվել է մինչև ուշ գիշեր։

Տիրոջ Խաչափայտի մասունքն ու Փշե պսակը 1238 թվականին Ֆրանսիայի Լյուդովիկոս թագավորը բազմաթիվ այլ սրբությունների հետ Երուսաղեմից և Կ.Պոլսից տեղափոխել է Փարիզ։ Այն մինչև 19-րդ դարը պահվել է Փարիզի Սենթ-Շափել, ապա` Աստվածամոր տաճարում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---