Նորընտիր պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կհեռանա Հանրային հեռուստառադիոընկերությունից

Նորընտիր պատգամավոր Սամվել Ֆարմանյանը կհեռանա Հանրային հեռուստառադիոընկերությունից

PanARMENIAN.Net - Նոր Նորքի 2-րդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով հաղթած Սամվել Ֆարմանյանը մեկ շաբաթից վայր կդնի Հանրային հեռուստառադիոընկերության լրատվական–վերլուծական ծրագրերի տնօրենի իր պաշտոնը։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց նորընտիր ԱԺ պատգամավորը։ Նա նշեց, որ պատգամավորության ընթացքում բացի պետական համալսարանում դասավանդելուց , այլ գործունեություն չի ծավալելու։

Նախքան խորհրդարանական ընտրությունները Ֆարմանյանը լրատվամիջոցներին հայտարարել էր, որ միայն ընտրվելուց հետո կդադարեցնի իր լրագրողական գործունեությունը։ Մայիսի 6–ի կայացած Խորհրդարանական ընտրություններում Նոր Նորքի 2–րդ ընտրատեղամասում մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանը հավաքել է 20 000 ձայն` հաղթելով իր մրցակից Վլադիմիր Կարապետյանին, ում օգտին քվեարկել էին ընդամենը 13.198 հոգի։

Մայիսի 6-ին Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Համաձայն բոլոր 1982 ընտրատեղամասերի քվեաթերթիկների մշակման արդյունքում ստացած նախնական տվյալների` կուսակցություններն ու բլոկը դասավորվել են հետևյալ կարգով. Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 663 066 (44,05 %), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 454 684 (30,20 %), Ժառանգություն»` 87 095 (5,79 %), Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ` 106 910 (7,10 %), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 86 296 (5,73 %), «Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 82 690 (5,49 %), Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ)` 5 633 (0,37 %), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն` 15 933 (1,06 %), «Միավորված հայեր» կուսակցություն` 3 080 (0,20 %):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---