ՌՀՄ անդամները մասնակցել են «Ռուսաստանի քրիստոնեական երիտասարդության համաժողովին»

ՌՀՄ անդամները մասնակցել են «Ռուսաստանի քրիստոնեական երիտասարդության համաժողովին»

PanARMENIAN.Net - Մերձմոսկովյան Նարո-Ֆոմինսկում կայացել է իր տեսակի մեջ առաջին «Ռուսաստանի քրիստոնեական երիտասարդության համաժողովը», որը միավորել է Ռուսաստանի երիտասարդական կազմակերպությունների շուրջ հարյուր խոշոր առաջնորդների, էթնոմշակութային միավորումների, երիտասարդական և ազգային քաղաքականության ոլորտում մասնագետների: Համաժողովը կազմակերպվել է Ռուսական ուղղափառ եկեղեցուն առընթեր Ժողովուրդների մշակութային բազմազանության զարգացման աջակցության հիմնադրամի, Ռուսաստանի Երիտասարդական և մանկական միավորումների ազգային խորհրդի, «Բազմազգ Ռուսաստան» ակումբի, Ռուսաստանի Հայերի միության կողմից: Համաժողովի հիմնական նպատակն է երիտասարդական քաղաքականության տարբեր սուբյեկտների միավորումը հոգևոր-բարոյական արժեքների և Ռուսաստանի քրիստոնեական ժողովուրդների մշակութային ժառանգության տարածման համար: Մի քանի օրվա ընթացքում երիտասարդ առաջնորդները մասնակցել են թրենինգների, վարպետության դասընթացների, կլոր սեղանների չորս ուղղություններով՝ գաղափարախոսություն, ԶԼՄ-ներ, տեխնոլոգիաներ, դիտարկում, վերլուծություն:

Համաժողովին մասնակցել են անվանի հասարակական գործիչներ, հոգևորականության ներկայացուցիչներ և երիտասարդական ու ազգային քաղաքականության ոլորտում փորձագետներ, ինչպիսիք են՝ Ռուսաստանի Հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանը, ՌԴ սպորտի, զբոսաշրջության և երիտասարդական քաղաքականության փոխնախարար Օլեգ Ռոժնովը, Ռուսաստանում Վրացիների միության նախագահ Միխայիլ Խուբուտիան և այլք:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---