Է.Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Եգիպտոսի, Լիբանանի, Պաղեստինի, Իրանի, Իրաքի, Եմենի ԱԳ նախարարների հետ![]() 11 մայիսի 2012 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 9-10-ը Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում կայացած Չմիավորված երկրների շարժման անդամ պետությունների արտգործնախարարների հանդիպման շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը տասնչորս հանդիպում ունեցավ տարբեր երկրներից իր գործընկերների հետ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, Էդվարդ Նալբանդյանի և Եգիպտոսի արտգործնախարար Մուհամադ Ամրի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ կատարվեց հայ-եգիպտական փոխգործակցության առավել ամրապնդման և ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Զրույցին մտքեր փոխանակվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Այս առումով Եգիպտոսի ԱԳ նախարարը նշեց, որ իր երկիրը սատարում է միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը: Շարմ էլ-Շեյխում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լիբանանի արտգործնախարար Անսար Մանսուրի հետ: Նախարարների հանդիպման օրակարգում էր անցյալ տարեվերջին Լիբանանի նախագահի՝ Երևան այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Զրուցակիցներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցերին: Էդվարդ Նալբանդյանի օրակարգում էր Պաղեստինի արտգործնախարար Ռիյադ ալ-Մալիքի հետ հանդիպումը, որի ժամանակ մտքեր փոխանակվեցին հայ-պաղեստինյան հարաբերությունները զարգացման ուղիների շուրջ: Նախարար ալ-Մալիքին վերահաստատեց Հայաստան այցելելու իր մտադրությունը: Համաժողովի շրջանակներում նախարար Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ: Զրուցակիցները քննարկում ունեցան տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ: Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումն Իրաքի իր գործընկեր Հոշիար Զեբարիի հետ էր: Նախարարների զրույցի ընթացքում արծարծվեցին երկու երկրների քաղաքական երկխոսության ակտիվացման, տնտեսական փոխգործակցության խթանման հարցերը: Իրաքի արտգործնախարարը, գոհունակություն հայտնելով երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ Բաղդադում ՀՀ դեսպանության գործունեության վերաբերյալ, վերահաստատեց իրաքյան կառավարության որոշումը Երևանում դեսպանություն հիմնելու մասին: Էդվարդ Նալբանդյանի և Եմենի ԱԳ նախարար Աբուբաքր Աբդուլա Ալ-Քիբրիի հետ մանրամասն քննարկումներ ծավալվեցին Միջին Արևելքում ընթացող գործընթացների շուրջ: Եմենի արտգործնախարարը ներկայացրեց իր երկրում ընթացող բարեփոխումների գործընթացը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |