Եվրոպայի նավթագազային հսկաներն ընկնում են արաբական տերերի իշխանության տակ![]() 11 մայիսի 2012 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Քաթարի ինքնավար ներդրումային հիմնադրամը բաժնետոմսերի բաժին է ձեռք բերել Royal Dutch Shell բրիտանահոլանդական նավթագազային հսկայում և ցանկանում է բաժնետոմսեր գնել իտալական ENI-ում, հաղորդում է Reuters-ը: Այդ տեղեկատվությունը հաստատել են Shell-ի ներկայացուցիչները, չմանրամասնելով գնվող բաժնի ստույգ չափսը: ԶԼՄ-ներում ավելի վաղ հայտնված տեղեկատվության համաձայն խոսքը կարող է գնալ ընկերության բաժնետոմսերի 3-5 տոկոսի մասին: «Մենք ուրախ ենք հաղորդել այն մասին, որ Քաթարի ինքնիշխան ներդրումային հիմնադրամը դարձել է Shell-ի խոշոր երկարաժամկետ բաժնետերը՝ հատկապես հաշվի առնելով Քաթարի կառավարության և ընկերության ռազմավարական գործընկերությունը»,- հայտնել են Royal Dutch Shell-ում:
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |