«Երկիր». Արարատի, Սյունիքի, Շիրակի մարզպետներին փոխելու են

«Երկիր». Արարատի, Սյունիքի, Շիրակի մարզպետներին փոխելու են

PanARMENIAN.Net - Թերթը գրում է, որ ՀՀԿ–ում մի շարք մարզպետների պաշտոնանկության մասին լուրերը չեն դադարում։ «Իշխող կուսակցությունն արդեն այսօրվանից պատրաստվում է նախագահական ընտրություններին և այս համատեքստում ունենալով խորհրդարանական ընտրությունների փորձը, հստակեցնում է հետագա անելիքները։ Այստեղ շարունակում են քննարկել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի, Արարտաի մարզպետ Էդիկ Բաղդասարյանի և Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը։ Թեև Սյունիքում գրանցվեց ընտրողների մասնակցության ամենաբարձր ցուցանիշը, բայց Սյունիքում հաղթանակը ՀՀԿ վերնախավն ավելի շատ վերագրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրված որդու` Վահե Հակոբյանի հաղթանակի համար ամեն ինչ արեց հանուն ՀՀԿ–ի հաղթանակի»,–գրում է պարբերականը։

«Երկիր»–ի հաղորդմամբ, ՀՀԿ–ում խոսակցություններ կան, որ մարզպետի աթոռին կարող է նստել Մաքսիմ Հակոբյանի մտերիմներից մեկը։ «Այս կերպ ՀՀԿ–ն նաև իր շնորհակալությունը կհայտնի Հակոբյանին։ Միանշանակ է Շիրակի մարզպետի պաշտոնանկությունը, արժանի թեկնածու, սակայն, ՀՀԿ–ում դեռ չեն տեսնում։ Մեզ հայտնի դարձավ, որ ամենայն հավանականությամբ, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին կփոխարինի նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը։ ՀՀԿ–ում կատակում են, թե նախագահական ընտրությունների համար նախագահականում Ալիկի վրա մի լավ աշխատել են»–հաղորդում է թերթը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---