Նավթի գինը 2012թ. կարող է նվազել մինչև 90-100 դոլար մեկ բարելի դիմաց

Նավթի գինը 2012թ. կարող է նվազել մինչև 90-100 դոլար մեկ բարելի դիմաց

PanARMENIAN.Net - Նավթի գինը 2012թ. կարող է նվազել մինչև 90-100 դոլար մեկ բարելի դիմաց: Նման կարծիք է հայտնել Ազգային վարկանիշային գործակալության ավագ վերլուծաբան Մաքսիմ Վասինը:

«Ելնելով Միջազգային էներգետիկ գործակալության կանխատեսումներից, առաջարկը կգերազանցի պահանջարկը: Բացի այդ, կարող է դանդաղել Չինաստանի տնտեսական աճը, իսկ Եվրոպայի տնտեսությունը նահանջ է ապրում»,-փորձագետի խոսքն է մեջբերում rosbalt.ru-ն:

Ըստ Վասինի, նավթի գների անկման տեմպերն ու ժամանակը պայմանավորված կլինեն եվրոյի գոտում առկա խնդիրների սրությամբ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---