ՀԱՊԿ երկրների ղեկավարների մոտեցումները միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ոլորտում համընկնում են![]() 15 մայիսի 2012 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ երկրների ղեկավարներն արձանագրել են համահունչ մոտեցումներ միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ոլորտներում, երեքշաբթի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ նստաշրջանի նիստի ավարտին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Մենք շատ անկեղծ խոսակցություն ունեցանք, կարծիքներ փոխանակեցինք, որոշեցինք հետագա համատեղ քայլերը տարածաշրջանային ու գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համար»,-ասել է Պուտինը՝ բացելով ընդլայնված նիստը: «Մեր մոտեցումները գրեթե համահունչ են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հիմնական հարցերում»,-հավելել է նա:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |