Սփյուռքի նախարարությունն ու ԵՊՀ-ն կազմակերպում են «Սփյուռք» ամառային դպրոցը

Սփյուռքի նախարարությունն ու ԵՊՀ-ն կազմակերպում են «Սփյուռք» ամառային դպրոցը

PanARMENIAN.Net - Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու արմատավորմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի բարձրացմանը,Սփյուռքի ԶԼՄ-երի գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցության, ուսուցիչների վերապատրաստման նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հենքի վրա 2012թ. կազմակերպում է «Սփյուռք» ամառային դպրոցը:

Նախարարությունից հայտնում են, որ «Սփյուռք» դպրոցում գործելու են դասընթացներ հինգ ուղղություններով՝ Հայոց լեզվի արագացված դասընթաց, Ազգային երգի ու պարի խմբավարների, պարուսույցների վարպետության դասընթացներ, Կրթօջախների տնօրենների, կազմակերպիչների և ուսուցիչների, վերապատրաստում,փյուռքահայ երիտասարդ առաջնորդների դասընթաց և Սփյուռքի լրագրողների դասընթաց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---