Կոնսերվատորիան չի միանա Երևանի մանկավարժական համլասարանին, հավաստիացրել է Արմեն Աշոտյանը

Կոնսերվատորիան չի միանա Երևանի մանկավարժական համլասարանին, հավաստիացրել է Արմեն Աշոտյանը

PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ չկա ԲՈՒՀ-երի ընդլայնման ծրագիր, մայիսի 17-ին Հայաստանի կառավարությունում հայտարարել է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը` մեկնաբանելով լուրերն այն մասին, որ Կոմիտասի անվան Կոնսերվատորիան միավորվելու է ԵՊՄՀ հետ: «Հատկապես ցանկանում են ընդգծել, որ Կոնսերվատորիան, ելնելով կրթական առանձնահատկություններից, չի կարող միավորվել որևէ ԲՈՒՀ-ի հետ»,-ընդգծել է նախարարը:

Այս առնչությամբ, նախարարն ընդգծել է, որ ոչ կառավարությունը, ոչ էլ նախարարությունը տվյալ պահին չունեն ապագայում ԲՈՒՀ-երի ընլայնման ծրարգրեր, «քանի որ նման խնդիր մեր առջև չի ծառանում»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---