Աշակերտները և ուսանողները ծանոթացել են ԱՐՄԵՆԱԼ-ի աշխատանքներին![]() 25 մայիսի 2012 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Ալյումինի հայրենական արդյունաբերության 80-ամյակի կապակցությամբ ԱՐՄԵՆԱԼ գործարանը (աշխարհում ալյումինի և կավահողիխոշորագույն արտադրող ՌՈՒՍԱԼ Միացյալ ընկերության կազմում է) հրավիրեց Երևանի հեռուստատեսության, կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի օպերատորական և ֆոտոարվեստի բաժանմունքի ուսանողներին, ինչպես նաև Օշական գյուղի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանցիներին: Հյուրերը ծանոթացան ալյումինե փայլաթիթեղի արտադրության գործընթացին, զրուցեցին ձեռնարկության բանվորների և ղեկավարության հետ: Փորձառու ձուլագործ ԼևոնՔոչարյանը պատմեց աշակերտներին տաք գլանման սարքավորումների մասին, իսկ լաբորանտ Նաիրա Իսրայելյանը կատարեց ԱՐՄԵՆԱԼի արտադրանքի ֆիզիկա-մեխանիկական հատկությունների ցուցադրական փորձեր: Ապագա օպերատորներին և ֆոտոթղթակիցներին առաջարկվեց հատուկ ծրագիր: Նրանց համար շրջայցը դարձավ արդյունաբերական ձեռնարկության նկարահանումներիգործնական դաս: Հայտնի ֆոտովարպետ, դոցենտ Սահակ Տրոյանը օգնում էր ուսանողներին նկարահանման ռեժիմի և դիտակետի ընտրության հարցում, նրանց ուշադրությունն էրգրավում առավել հետաքրքիր իրողությունների վրա: Ինչպես նշում է գործարանի մամլո ծառայությունը, շրջայցի ընթացքում հավաքված ֆոտո և տեսանյութերը կվերլուծվեն ինստիտուտի դասերի ժամանակ և կներկայացվեն որպես ստուգարք: Ուսանողների լավագույնաշխատանքները կդառնան ցուցադրության նյութ, որ կզարդարի ինչպես բուհի, այնպես էլ գործարանի վահանակները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |