Ժամանակին քրդական կուսակցությունը չի ստորագրել Ցեղասպանության մասին Ֆրանսիայի բանաձևի դեմ հայտարարությունը

Ժամանակին քրդական կուսակցությունը չի ստորագրել Ցեղասպանության մասին Ֆրանսիայի բանաձևի դեմ հայտարարությունը

PanARMENIAN.Net - Մի խումբ հայ և թուրք լրագրողներ այցելել են Թուրքիայի խորհրդարան, որտեղ հանդիպել են «Խաղաղություն և ժողովրդավարություն» քրդական կուսակցության (BDP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Հասիփ Քափլանի հետ: Վերջինս հայտնել է, որ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մշտապես կուսակցական օրակարգի կենտրոնում է: Նա ցավով է նշել, որ վերջին խորհրդարանական ընտրություններում իրենց կուսակցությունը հայազգի թեկնածուներ չէր առաջադրել, քանի որ իրենց խորհրդարանում որքան հնարավոր է շատ տեղ էր հարկավոր: BDP-ում այս անգամ որոշեցին ռիսկի չդիմել և հայերի չառաջադրել:

Սակայն ՔԱփլանը հայտնել է, որ հաջորդ ընտրություններում «թերությունը» կվերացվի, և խորհրդարան կհաջողվի անցկացնել հայազգի պատգամավորի:

Քափլանն անդրադարձել է նաև ճանաչված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագծին և դրա ընդունման դեմ թուրքական կողմի նախաձեռնություններին` նշելով, որ խորհրդարանի 3 մնացած կուսակցությունները ստորագրել էին համապատասխան հայտարարության տակ, իսկ BDP-ն` ոչ: «Մեր պապերը ժամանակին սխալներ են թույլ տվել: Ես հրաժարվեցի ստորագրել այդ փաստաթուղթը, քանի որ դրանում պատմական փաստերը խեղաթյուրված էին: Առանց մեր ստորագրության այդ փաստաթուղթն այլևս հնարավորություն չուներ ներկայացնելու ողջ խորհրդարանի տեսակետը: Խոսնակը պարզապես ընթերցեց այն և դեն նետեց»,- ասել է Քափլանը, հաղորդում է Aze.az-ը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է:

Օրինագիծը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք:

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը փետրվարի 28-ի նիստում ոչ սահմանադրական է ճանաչել այդ օրինագիծը և իր որոշումը հիմնավորել է նրանով, որ օրենքը «հակասում է Ֆրանսիայի Սահմանադրության 33-րդ հոդվածին խոսքի ազատության մասին»:

Նիկոլյա Սարկոզին նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ իր ընտրվելու դեպքում օրինագծի նոր տեքստը կներկայացվի արդեն հունիսին:

Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլլանդը նույնպես խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---