Լույս է տեսել «Հայաստանի անտառային օրենսդրության» ուղեցույցը

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարարական կենտրոնում (EPAC)այսօր տեղի ունեցավ «ՀՀ անտառային օրենսդրության ուղեցույց» գրքի շնորհանդեսը:

Գիրքը լույս է տեսել Բնության համաշխարհային հիմնադրամի(WWF) հայաստանյան գրասենյակի և Շրջակա միջավայրի իրավական պահպանության հասարարական կենտրոնի նախաձեռնությամբ:

Այն ՀՀ անտառային օրենսդրության գիտագործնական մեկնաբանությունների առաջին աղբյուրն է, Անտառային օրենսգրքի մեկնաբանություններից բացի նաև ներառում է ՀՀ բնապահպանական օրենքների եւ այլ դրույթների մեկնաբանություններ:

EPAC նախագահ Աիդա Իսկոյանը նշեց, որ գիրքն առաջին փորձն է ամփոփելու անտառի` որպես բնության կարևորագույն օբյեկտին վերաբերող օրենսդրական կարգավորումները. «Գրքի նպատակն էր վերլուծել առկա օրենսդրությունը այնպես, որ ոչ միայն մասնագետները, այլև պրակտիկ աշխատողները հասկանան այն, ինչ նախատեսված է օրենքով: Այս բնույթի աշխատանքները կարևոր են նաև նրանով, որ թույլ են տալիս բացահայտել օրենսդրական բացերը և հասկանալ` ինչպես լուծել դրանք: Գրքում այդ բացահայտումների հիման վրա նաև առաջարկներ են արվել օրենսդիր մարմինների, համար»։

Նա նաեւ ասաց, որ գրքի մշակման համար Հայաստանի 6 մարզերում հանրային լսումներ են անցկացվել և հաշվի են առնվել դրանց ընթացքում արված առաջարկներն ու դիտողությունները։

Շնորհանդեսին ներկա բնապահպանության նախարարության Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը բարձր գնահատեց նմանատիպ գրքի ստեղծումը, սակայն նա նշեց, որ գրքում մոնիտորիգային աշխատանքը թույլ է վերլուծված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---