Էդուարդ Հովհաննիսյան. ԱԺ ընդունած օրենքները երթևեկության ոլորտում ուղղված են միայն դրամահավաքի ավելացմանը![]() 6 հունիսի 2012 - 15:42 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ընդունած օրենքները երթևեկության ոլորտում, մասնավորապես, Վարչական Իրավախախտումների մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, ուղղված են միայն դրամահավաքի ավելացմանը: Այդ մասին հունիսի 6-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ`Էդուարդ Հովհաննիսյանը: Ըստ նրա, արդեն մարտի 17-ից կիրառվեցին որոշ փոփոխություններ՝ արագության գերազանցման ու խաչմերուկներում երթևեկության կանոնների խախտման պարագայում, իսկ մյուս դրույթները գործում են հունիսի 2-ից: Այդպես արագությունը գերազանցելու համար նախկին 12-40 հազար դրամի փոխարեն խախտող վարորդը կվճարի 10-70 հազար դրամ: «Հատկանշական է, որ օրենքով այլևս նախատեսված չէ վարորդական իրավունքի առգրավում՝ արագությունը երկրորդ անգամ խախտելու համար, հիմա որքան ուզում ես խախտի, միայն թե տուգանքը մուծես: Դա միայն մի բանի մասին է վկայում՝ փոփոխությունների նպատակը դրամահավաքն ավելացնելն է»,-ասել է նա: Բացի այդ, եթե նախկինում ծխելը հասարակական տրանսպորտում արգելված էր , ապա այժմ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը պարտավոր է 3 000 դրամ վճարել, իսկ վարորդը՝ 5000: Ինչ վերաբերում է ապակիների մգեցմանը, ապա այստեղ ըստ կառավարության որոշման 2007թ. գործում է օրենք, որով թույլատրվում է 75% մգեցնել ճակատային և կողային պատուհանները: Ընդհանուր առմամբ, ըստ Էդուարդ Հովհաննիսյանի, ՀՀ ճանապարհային օրենսդրությունն անկատար է ու լրամշակման կարիք ունի: Նա օրինակ է բերել, որ չեն հստակեցվում այն դրույթները, թե ինչպես է ճանապարհային տեսուչը ֆիքսելու անվտանգության գոտու կապված կամ չկապված լինելը, անհասկանալի է նաև, թե ծխելն արգելվում է միայն վարորդին, թե նաև ուղևորին և այլն: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |