Ջավախահայերը խնդրում են ՌԴ իշխանություններին տրամադրել ժամանակավոր կացության հավաստագրեր![]() 6 հունիսի 2012 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ջավախահայերի միությունը խնդրանքով դիմել է ՌԴ իշխանություններին՝ առաջարկելով, որ Գյումրիի ՌԴ հյուպատոսությունը Վրաստանի Սամցխե-Ջավախքում բնակվող հայերին ժամանակավոր կացության հավաստագրեր տրամադրի: Որպես հիմնավորում ջավախահայերի համայնքը հղում է անում Ռուսաստանում գործող «Հայրենակիցների մասին» օրենքին: Ռուսաստանի ջավախահայերի միությունը նշում է, որ վերջերս Վրաստանի իշխանությունները սկսել են աբխազներին ու օսերին այսպես կոչված «չեզոք անձնագրեր» տալ, որոնք թույլ են տալիս ազատ շրջել Վրաստանի տարածքով և ըստ որոշ ԶԼՄ-ների, «այդ փաստաթուղթը արդեն ճանաչում են Ճապոնիան, Չեխիան, իսկ այժմ նաև ԱՄՆ-ն»: Ուղերձում ասվում է, որ Ջավախքում աշխատատեղերի բացակայության պատճառով ջավախահայերը ստիպված են մեկնել արտագնա աշխատանքի, հիմնականում Ռուսաստան: 2008թ. ի վեր ջավախահայերը, ինչպես և Վրաստանի այլ շրջանների բնակիչներ, չեն կարող ստանալ ՌԴ մուտքի արտոնագրեր»,-ասվում է ուղերձում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |