Պուտինի հրամանագրով Ռուսաստանում ստեղծվել է Ազգամիջյան հարաբերությունների խորհուրդ

Պուտինի հրամանագրով Ռուսաստանում ստեղծվել է Ազգամիջյան հարաբերությունների խորհուրդ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել « Ազգամիջյան հարաբերությունների Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր խորհրդի մասին»: Պուտինի կողմից ստորագրված Հրամանագրում ասվում է, որ Խորհուրդը ստեղծվում է ազգամիջյան հարաբերությունների ոլորտում պետական քաղաքականության կատարելագործման նպատակով:

Խորհրդի մասին դրույթի համաձայն` դրա հիմնական խնդիրների թվում են «ՌԴ պետական ազգային քաղաքականության խնդիրների ու նպատակների, կոնցեպտուալ հիմքերի դիտարկումը», Ռուսաստանի նախագահին ազգային քաղաքականությանն առնչվող առաջարկների պատրաստումը, ինչպես նաև զանազան մակարդակների պետական իշխանության մարմինների և միջժողովրդական հարաբերություններով զբաղվող հասարակական և գիտական կազմակերպությունների փոխգործակցության ապահովումը:

Խորհրդի կազմի մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն է հայտնել այն մասին, որ դրա մեջ կմտնեն մի շարք կառավարական պաշտոնյաներ, այդ թվում` տարածաշրջանային զարգացման նախարար Օլեգ Գովորունը, մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին և ԴՄԾ պետ Կոնստանտին Ռոմոդանովսկին: Խորհրդում կընդգրկվեն նաև ազգային միավորումների ղեկավարներ, ՌԴ Պետդումայի ու Հանրային պալատի ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---