ՀՀ նախագահ. Մենք հասկանում ու կիսում ենք ճապոնացի ժողովրդի վիշտն ու ցավը 7 հունիսի 2012 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Տոկիոյի Սոկա համալսարանում: Նախագահն իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ Ձեզ՝ ուսանողներիդ և դասախոսներիդ հետ հանդիպման համար և երախտապարտ եմ Սոկա համալսարանին ինձ պատվավոր դոկտորի աստիճան շնորհելու համար: Նախ ցանկանում եմ ողջ հայ ժողովրդի անունից խորին ցավակցություն հայտնել անցյալ տարի տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի ողբերգալի հետևանքների կապակցությամբ: Հայաստանը 25 տարի առաջ անցել է այդ աղետի ողջ սարսափի միջով, և մենք հասկանում ու կիսում ենք ճապոնացի ժողովրդի վիշտն ու ցավը: Ճապոնիան այն ժամանակ առաջիններից մեկը օգնության հասավ՝ ցուցաբերելով ծայրահեղորեն անհրաժեշտ հումանիտար օգնություն, իսկ անցյալ տարի Հայաստանը Ճապոնիայի համար դժվարին պահին արձագանքեց դժբախտությանը՝ մասնակցելով այդ աղետի հետևանքների վերացմանը: Անցնելով երկրաշարժից տուժած թաղամասերի վերականգնման դժվարին փուլերով՝ մենք, ավելի լավ, քան որևէ մեկը, հասկանում ենք աշխատանքի այն հսկայական ծավալը, որը պետք է իրականացնի ձեր կառավարությունը: Մենք տպավորված ենք Ճապոնիայի ժողովրդի կողմից աղետի հետևանքները հաղթահարելու արդյունավետությամբ: Կասկած չունենք, որ Ճապոնիան ոչ միայն կհաղթահարի բոլոր խնդիրները, այլև այս փորձությունից դուրս կգա ավելի կոփված: Հայաստանը, որը Ճապոնիայի նման ունի հին պատմություն և մշակութային հարուստ ժառանգություն, դարերի ընթացքում զրկված է եղել պետականությունից: 20 տարի առաջ՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, մենք անկախություն հռչա-կեցինք, և Ճապոնիան առաջին երկրներից մեկն էր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք: Այս 20 տարիների ընթացքում մենք զգացել ենք Ճապոնիայի կառավարության և ժողովրդի բարեկամական աջակցությունը. ձեր երկիրն անհատույց օգնում էր մեզ հաղթահարել անցումային շրջանի սոցիալ-տնտեսական դժվարությունները: Ժամանակին այդպիսի օժանդակություն է ցուցաբերվել «Զարգացմանը պաշտոնական աջակցության» շրջանակներում, որի շնորհիվ տնտեսության, մշակույթի և շատ այլ ոլորտներում իրականացվեցին նպատակային նախագծեր: Մեր երկրում առանձնահատուկ հարգանք ունեն Ճապոնիայի նկատմամբ, որի ժողովուրդը հազարամյակների ընթացքում հոգատարությամբ պահպանում է ոչ միայն իր մշակութային հարուստ ժառանգությունն ու ավանդույթները, այլև ակտիվորեն մասնակցում համաշխարհային մշակութային ժառանգության պահպանմանը: Ձեր երկիրը մեզ համար օրինակ է այնպիսի պետության, որը, կրթության, գիտության և մշակույթի առաջնահերթությունների ճիշտ ընտրված զարգացման ռազմավարության շնորհիվ, հասել է հսկայական հաջողությունների՝ արժանի տեղ զբաղեցնելով աշխարհի առաջնորդ պետությունների շարքում: Հայ-ճապոնական հարաբերությունները չեն սահմանափակվում վերջին 20 տարիների ժամանակահատվածով: Դեռևս Մետաքսի ճանապարհի ժամանակներում հայ վարպետների արտադրանքն ու ապրանքները հայտնի էին ճապոնական շուկաներում: Արդեն 17-18-րդ դարերում հայկական նավերը Իրանից և Հնդկաստանից հասնում էին Ասիայի արևելյան նավահանգիստներ: Նաև հայտնի է, որ 19-րդ դարի կեսերին Կալկաթայից սերող Աբգարի հայ ընտանիքին պատկանող առևտրային նավատորմի նավերը պարբերաբար երթեր էին իրականացնում Կալկաթայի և ճապոնական Յոկոգամա, Կոբե, Նագասակի նավահանգիստների, ինչպես նաև Սինգապուրի և Հոնգկոնգի նավահանգիստների միջև: 19-20-րդ դարերի սահմանագծում Ճապոնիայի տարբեր քաղաքներում Աբգար, Փափազյան, Աղաբեկյան տոհմերի հայ արդյունաբերողները հիմնել են իրենց ընկերությունները: Տիկին Դիանա Աբգարը՝ Աղաբեկյան տոհմի ամենահայտնի ներկայացուցիչներից մեկը, 1918թ. Հայաստանի անկախության հռչակումից հետո դարձավ Ճապոնիայում Հայաստանի առաջին պատվավոր հյուպատոսը: Կարելի է երկար թվարկել հայ-ճապոնական պատմական կապերի հիշարժան իրադարձությունները, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ մեր ժամանակակից համագործակցությունը դառնում է ավելի բազմակողմանի` ընդգրկելով այնպիսի ոլորտներ, որոնցից է, օրինակ, ճարտարապետությունը: Մենք հետաքրքրությամբ սպասում ենք Երևանի կենտրոնում նոր ճարտարապետական համալիրի կառուցմանը, որի հեղինակն է միջազգային մրցույթում հաղթած հայտնի ճապոնացի ճարտարապետ Արաին: Հայաստանը միշտ հետաքրքրված է եղել ճապոնական հարստագույն մշակույթով` դարավոր ավանդույթներով արվեստի այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են գեղանկարչությունը, ճարտարապետությունը և գրականությունը, որոնց հետ ծանոթացմանը զգալիորեն նպաստում են նախորդ դարի 90-ական թվականներից Հայաստանում գործող ճապոներեն լեզվի, գրականության և արվեստի ուսումնասիրության կենտրոնները, ինչպես նաև համալսարաններում ճապոնագիտության բաժինները: Ավելանում է նաև հայ երիտասարդության շրջանում հանրահայտ ճապոնական մարտարվեստի սպորտային սեկցիաների քանակը: Դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին ընդառաջ Հայաստանում և Ճապոնիայում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Այս հոբելյանի նշումը մեր ժողովուրդների համար միմյանց լավ ճանաչելու գերազանց հնարավորություն է: Այս տարի Հայաստանի մայրաքաղաք Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակվել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, մենք տոնում ենք հայ գրատպության 500-ամյակը: Հաճույքով հրավիրում եմ ձեզ բոլորիդ այցելել Հայաստան: Համոզված եմ, որ հետաքրքիր և հիշարժան ուղևորություն կլինի: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Սոկա համալսարանին՝ ցուցաբերած պատվի համար և հույս ունեմ, որ կրթության և մշակույթի ոլորտներում մեր կապերն այսուհետ ևս կզարգանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների ապագայի: Շնորհակալություն ուշադրության համար»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |