Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին սատարելու ՀՅԴ–ի որոշումը համարում է ոչ կոռեկտ

Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին սատարելու ՀՅԴ–ի որոշումը համարում է ոչ կոռեկտ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետությունում հուլիսի 19–ին կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանն այսօր Ֆեյսբուքյան իր էջում օգտատերերից մեկի խնդրանքով մեկնաբանել է Դաշնակցության` ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններում Բակո Սահակյանին պաշտպանելու մասին որոշումը: Վիտալի Բալասանյանը գրել է, որ ինքը ՀՅԴ–ի հետ համագործակցել 2005թթ–ին և ՀՅԴ-Շարժում-88 դաշինքի կազմում մասնակցել է խորհրդարանական ընտրությունների ու հանդիսացել խորհրդարանական համանուն խմբի անդամ:

«2010թ. առ այսօր հանդիսանում եմ «Դաշնակցություն» խմբակցության անդամ: Իմ գործունեության ժամանակշրջանում գործել եմ ըստ խմբակցության կանոնակարգի և նպաստել ու կյանքի եմ կոչել նշված կուսակցությունների ծրագրերը: Մինչ այսօր ունեցել ենք բնականոն փոխհարաբերություններ, ես միշտ զգացել եմ Դաշնակցության անդամների և համակիրների հարգանքն իմ նկատմամբ:

Լինելով անկուսակցական, բայց խմբակցության անդամ` ես իմ բարոյական պարտքն եմ համարել նախագահական ընտրություններում առաջդրվելու մտադրության մասին տեղեկացնել խմբակցության ղեկավարին և անդամներին:

Ինքնառաջադրումից հետո ՀՅԴ Արցախի ԿԿ անդամների և ներկայացուցչի հրավերով հանդիպել եմ իրենց հետ, եղել են տարբեր հարցադրումներ, դրանից հետո ԿԿ ժամանակ է խնդրել` ինձ պաշտպանելու հարցը օրակարգ մտցնելու և քննարկելու համար: Որոշ ժամանակ անց ԿԿ կողմից հրավիրվել եմ գրասենյակ և ինձ տեղյակ են պահել, որ կա կայացրած որոշում` չստարել որևիցե թեկնածուի և կուսակցության անդամներին կոչ են անել ազատ ընտրության:

ԿԿ վերջին որոշման մասին տեղեկացել եմ ԶԼՄ-ներից, ԿԿ այս քայլը համարում եմ ոչ կոռեկտ: Վստահ եմ, որ այս որոշումը չի արտացոլում Դաշնակցության անդամների մոտեցումները և ընդունվել է ԿԿ մի խումբ անդամների և Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ազդեցության տակ: Գտնում եմ, որ ընդունված որոշումը ոչինչ չունի Դաշնակցության գաղափարախոսության և դավանած արժեքների հետ և Դաշնակցության անդամների և համակիրների մեծամասնությունը չի կիսում այս որոշումը»,–գրել է Բալասանյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---