Պատրիկ Լոռեն. 2012թ. ջրամատակարարման տևողությունը կավելանա 1 ժամով![]() 8 հունիսի 2012 - 12:01 AMT PanARMENIAN.Net - «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն 2012թ. նպատակ ունի ավելացնել ընկերության հասույթը և կրճատել կորուստները: Այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտնել է Հայջրմուղկոյուղու գլխավոր տնօրեն և պայմանագրի կառավարիչ Պատրիկ Լոռենը: Ըստ նրա, 2010թ. ընկերության հասույթը կազմել է 4,1 մլրդ դրամ, իսկ 2011 արդեն 4,2 մլրդ դրամ: Խոսելով կորուստների մասին՝ նա նշեց, որ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ առջև դրված են լուրջ խնդիրներ, դրանք նվազեցնելու և այդ նպատակին հասնելու համար ընկերությունը կձեռնարկի բոլոր միջոցները: 2012թ. նպատակների շարքում է նաև ջրի մատակարարման միջինացված ավելացումը 1 ժամով: 2010թ. ջրի մատակարարման միջինացված ցուցանիշը կաղմել է 14 ժամ, ավելանալով 1 ժամով 2011թ.՝ հասնելով 15 ժամի: Ընկերությանը հաջողվել է նաև կրճատել էլեկտրաէներգիայի ծախսերը 2010թ. 41 մլն կՎտ մինչև 38 կՎտ 2011թ.: Պատրիկ Լոռենը գոհունակությամբ է նշել ընկերության արդյունքները ջրի որակի բարձրացման հարցում և հավաքագրումների ուղղությամբ, որը 2011թ. կազմել է 98,5 տոկոս: Անդրադառնալով ներդրումներին՝ Լոռենն ասաց, որ 2012թ. ներդրումները կկազմեն 4,3 մլրդ դրամ, 2011թ.6,2 մլրդ դրամի փոխարեն: Ներդրումներն արվում են ՀԲ, Հայաստանի կառավարության, ՎԶԵԲ-ի, ԱԶԲ-ի միջոցներով: «Ընդհանուր առմամբ մոտակա 4 տարվա ընթացքում համակարգի բարելավման ուղղությամբ կներդրվի 85 մլն դոլար»,-հավելեց նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |