Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնում տեսակոնֆերանս է կազմակերպվել Տեխասի համալսարանի հետ

Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնում տեսակոնֆերանս է կազմակերպվել Տեխասի համալսարանի հետ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղեկացնում է, որ կրթության ժամանակակից գործիքներ է տրամադրում նոր հմտություններ և որակավորում ստանալ ձգտող ուսանողներին: Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնում ընկերության ստեղծած տեսակոնֆերանսների դահլիճն ու տրամադրած ինտերակտիվ գրատախտակը կտան դրա հնարավորությունը:

Տեխասի համալսարանի հետ օնլայն կրթություն ապահովելու Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնի երբեմնի ծրագիրը մեկնարկել է: Այդ հարցում կենտրոնին աջակցել է Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը` տրամադրելով տեսակոնֆերանսների լսարան ստեղծելու համար անհրաժեշտ ժամանակակից տեխնիկա:

Տեսաձայնային կատարյալ HD որակ ապահովող պրոֆեսիոնալ սարքավորումը, մոնիտորները և դասախոսի կողմից հեռակառավարվող տեսախցիկը ապահովում են իրական պատկեր` թույլ տալով հնարավորինս կրճատել վիրտուալ լսարանի տպավորությունը: HD որակի շնորհիվ ձայնը դադարում է լինել արհեստական, ինչը թույլ է տալիս կրճատել տարածության զգացումը, արդյունավետ քննարկում ծավալել դեմ առ դեմ ձևաչափով և ստանալ առավելագույն գիտելիք: Ուղիղ հեռարձակմամբ առաջին տեսակոնֆերանսը կազմակերպվել է Տեխասի համալսարանի հետ: Կենտրոնին տրամադրվել է նաև ինտերակտիվ գրատախտակ և լուսարձակ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---