ԼՂՀ ՊԲ. Աղդամի և Ֆիզուլու ուղղությամբ մարտական գործողությունների մասին լուրերն ադրբեջանցիների երևակայության արդյունքն է

ԼՂՀ ՊԲ. Աղդամի և Ֆիզուլու ուղղությամբ մարտական գործողությունների մասին լուրերն ադրբեջանցիների երևակայության արդյունքն է

PanARMENIAN.Net - Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածվող լուրերը, թե իբր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Աղդամի և Ֆիզուլու ուղղությամբ ընթանում են մարտական գործողություններ,Արցախի Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի հաղորդմամբ, ադրբեջանցիների երևակայության արդյունք է:

«Իրականում, համեմատած նախորդ օրերի հետ, հունիսի 7-ին լույս 8-ի գիշերը և օրվա ընթացքում առաջնային գծի տարբեր հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականության նկատելի աճ, որը սակայն որևէ կերպ չի ազդել և չի ազդում ընդհանուր իրավիճակի վրա: ԼՂՀ ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները վստահորեն վերահսկում են սահմանագծի ողջ երկարությամբ տիրող իրավիճակը և պատշաճ կերպով իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը»,–նշված է տարածված հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---