Արմեն Գևորգյանը քննարկել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Արմեն Գևորգյանը քննարկել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի մոտ այսօր Արդարադատության նախարարության, շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ըթացքում քննարկվել են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը: Այս մասին հաղորդում են ՀՀ տարածքային կառավարման նախարարության

հասարակայնության հետ կապերի բաժնից։

Նախագիծը բխում է Հայաստանի կողմից ստորագրված Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի լրացուցիչ` Ուտրեխտի արձանագրությունից, ըստ որի սահմանվում է տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցության իրավունք:

Ներկայացված նախագծով սահմանվում են տեղական ինքնակառավարմանը քաղաքացիների մասնակցությունն ապահովող մեխանիզմներ: Մասնավորապես` քաղաքացիների նախաձեռնող խմբի միջոցով կարող են հարցեր ընդգրկվել համայնքի ավագանու նիստի օրակարգ: Բացի այդ, նախատեսվում է համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի` համայնքի զարգացման ծրագրերի, տարեկան բյուջեի կազման, քաղաքաշինական հատակագծի, բնապահպանական խնդիրների հանրային քննարկման մեխանիզմի ներդրում` մինչ ավագանու նիստում այդ հարցերի ընդգրկումը:

Ա. Գևորգյանն աշխատանքային խմբին առաջարկեց լրամշակել նախագիծը` հաշվի առնելով նաև ստացված առաջարկությունները և այն տեղադրել ՏԿՆ կայքէջում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---