Վերահրատարակվել է Նարեկացու «Մատյան ողբերգության»-ի աշխարհաբար թարգմանությունը

Վերահրատարակվել է Նարեկացու «Մատյան ողբերգության»-ի աշխարհաբար թարգմանությունը

PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը վերահրատարակել է Ս. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ի աշխարհաբար թարգմանությունը:

«Մատյան ողբերգության» քերթվածն ունեցել է մի շարք աշխարհաբար թարգմանություններ: Լավագույն թարգմանություններից մեկը կատարել է բանաստեղծ Մկրտիչ Խերանյանը, որը լույս է ընծայվել 1960 թ.: Ժամանակի գաղափարախոսության թելադրանքով հիշյալ հրատարակությունից դուրս են թողնվել ՀԵ, ՂԲ և ՂԳ գլուխները, ինչպես նաև ԻԶ, ԼԳ, ԼԴ գլուխների որոշ հատվածներ` նկատի ունենալով դրանց բնույթն ու բովանդակությունը: Մայր Աթոռի վերահրատարակությունն իր մեջ ընդգրկում է նաև բաց թողնված հատվածները, որոնց թարգմանությունը կատարել է Արշակ Մադոյանը, հայտնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---