Բաքվում դեռևս շատ կամիկաձեներ կան և համընդհանուր մոբիլիզացիայի կարիք չկա

Բաքվում դեռևս շատ կամիկաձեներ կան և համընդհանուր մոբիլիզացիայի կարիք չկա

PanARMENIAN.Net - Ադրբեջանում համընդհանուր մոբիլիզացիայի կարիք չկա, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տեղեկատվական ապահովվածության և քաղաքական վերլուծության բաժնի վարիչ Էլնուր Ասլանովը: Ըստ նրա, «Ադրբեջանն ունի հզոր բանակ, և ներկայումս համընդհանուր մոբիլիզացիայի կարիք չկա»:

Մինչ այդ միջազգային փորձագետները, այդ թվում` թուրք, խոստովանում են, որ տարածաշրջանում ամենամարտունակ բանակը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն են:

Երևի Ադրբեջանում դեռևս շատ կամիկաձեներ կան, որոնց ադրբեջանական հրամանատարությունն ուղղարկում է մահվան` Հայաստանի և Արցախի դեմ դիվերսաիաներ կազմակերպելով և հետո փորձելով նրանց մահը անիմաստ պատճառաբանություններով բացատրել:

Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով սահմանամերձ հայկական գյուղերն ու դիվերսիոն միջոցառումներ անցկացնելով Հայաստանի ու Արցախի հետ սահմանում:

Որոշ տվյալնելով, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ադրբեջանցիների դիվերսիոն հարձակումների արդյունքում վերջին օրերին ոչնչացվել է 21-25 ադրբեջանցի զինվոր:

Ադրբեջանի բանակը կորուստներ է կրել նաև հունիսի լույս 6-ի գիշերը, երբ ադրբեջանցի դիվերսանտները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում փորձել են ներթափանցել ԼՂՀ ՊԲ դիրքերից մեկը: Սակայն, հայկական կողմին հաջողվել է կանխել հակառակորդի հարձակումը: Ղարաբաղյան ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել պաշտպանական գործողությունների ու ետ են մղել հակառակորդին ելման դիրքեր:

Ադրբեջանական ղեկավարությունը էլ չգիտի, թե ինչ հորինի՝ բացատրելու համար իր զինծառայողների մահվան ու վիրավորվելու դեպքերն ու փորձելով թաքցնել դրանց իրական պատճառները՝ այդ դիվերսանտները սպանվել կամ վիրավորվել են հայկական ուժերի կողմից՝ ադրբեջանական դիվերսիան կանխելու ժամանակ: Ըստ ադրբեջանական իշխանությունների, ստացվում է, որ զինվորներն Ադրբեջանում զանգվածաբար ինքնասպան են լինում, զոհվում են ականների պայթյուններից, ՃՏՊ-ներից:

Այսպես, օրինակ, այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Տերտերի ուղղությամբ ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Նիյամեդդին Շալեդդին օղլու Մեհտիևը «պայթել է ականի վրա»: Զինվորը հոսպիտալացվել է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:

Երբեմն ադրբեջանցիների ֆանտազիան «անցնում է բոլոր սահմաններն» ու զինվորներին Ադրբեջանում սպանում է նույնիսկ բետոնի պատը: Այդպես, Ադրբեջանի Աղստաֆայի շրջանում երկու զինվոր է զոհվել, իսկ մեկը «վնասվածք» ստացել «բետոնե սալիկի» փլուզման պատճառով: Միջադեպի արդյունքում զինվորը գլխուղեղի լուրջ վնասվածք է ստացել:

Իսկ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Դիլավյար օղլուն խեղդվել է գետում:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---