Վրաերթի է ենթարկվել 27–ամյա երիտասարդ. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի

Վրաերթի է ենթարկվել 27–ամյա երիտասարդ. վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի

PanARMENIAN.Net - Ոստիկանության Նաիրիի բաժնում երեկ` հունիսի 11–ի երեկոյան հաղորդում է ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 1985 թ. ծնված Դավիթ Առաքելյանի դիակը: Ոստիկանության լրատվական ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.50-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արգել-Նոր Գեղի ճանապարհի 5-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել Դ. Առաքելյանին և դեպքի վայրից դիմել փախուստի:

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ մակնիշի ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:Կատարվում է նախաքննություն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---