Նորանշանակ դատավորները երդվել են Բակո Սահակյանի առջև

Նորանշանակ դատավորները երդվել են Բակո Սահակյանի առջև

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանի ներկայությամբ այսօր` հունիսի 14-ին, տեղի է ունեցել ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նորանշանակ դատավորներ Դավիթ Ավանեսյանի և Կարեն Մելքումյանի երդման արարողությունը: Նախագահի աշխատակազմի տեղեկատվության վարչության հաղորդմամբ, նախագահը հաջողություններ է մաղթել նրանց հետագա աշխատանքում և ընդգծել երդման մեջ արտահայտված սկզբունքներին հավատարիմ լինելու կարևորությունը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---