Ադրբեջանցիների զոհերը ոչ մարտական հանգամանքներում պակասել են, գտնում են Բաքվում՝ իրոք, նրանք զոհվում են իրենց իսկ դիվերսիաների ժամանակ

Ադրբեջանցիների զոհերը ոչ մարտական հանգամանքներում պակասել են, գտնում են Բաքվում՝ իրոք, նրանք զոհվում են իրենց իսկ դիվերսիաների ժամանակ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերում զգալիորեն նվազել են զինծառայողների մահվան դեպքերը ոչ մարտական հանգամանքներում», ասել է Ադրբեջանի զինդատախազ Խանլար Վելիևը: «Շատ ափսոս, որ բանակում պատահում են ինքնասպանության ու կանխամտածված սպանության դեպքեր, սակայն, ինչպես վկայում է վիճակագրությունը, այդ փաստերի քանակը նվազել է»,-ասել է Վելիևը:

Անդրադառնալով բանակում ինքնասպանությունների դեպքերին՝ Ադրբեջանի զինդատախազն ասել է, որ պետք է հաշվի առնել, որ « ստորաբաժանումների մեծ մասը տեղակայված են ռազմաճակատային գծում, իսկ պայմաններն այնտեղ դյուրին չեն»:

«Կան դիրքեր, որտեղ թշնամին գտնվում է 50-100մ տարածության վրա: Եվ ամռան շոգին, և ձմռան ցրտին զինվորը կրում է իր ծառայությունը: Բնականաբար, հոգեբանական լարվածություն է առաջանում: Յուրաքանչյուրը դա չի տանի, ուստի պատահում են նաև ինքնասպանության դեպքեր»,-ասել է նա:

Ադրբեջանի զինդատախազը նշել է, որ հաճախ բանակում արտակարգ պատահարների դեպքերի պատճառ է դառնում կանոնադրական հարաբերությունների խախտումը: «Զինվորները երիտասարդ մարդիկ են և նրանց անկարգապահությունը ծանր իրադարձությունների պատճառ է դառնում: Մյուս կողմից, օրինականությունը խախտում են նաև հրամանատարները»,-ասել է դատախազը:

Համաձայն որոշ տվյալների` հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Կազախ հատվածում ադրբեջանական ուժերի դիվերսիոն գործողությունների արդյունքում վերջին մի քանի օրվա ընթացքում սպանվել է 21-25 ադրբեջանցի զինծառայող:

Ադրբեջանի բանակը կորուստներ է կրել նաև հունիսի 6-ի գիշերը, երբ ադրբեջանցի դիվերսանտները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում փորձել էին թափանցել ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից մեկը: Հայկական կողմին, սակայն, հաջողվել էր ժամանակին կանխել հակառակորդի հարձակումը: Ղարաբաղյան զինված ուժերի առաջնային ստորաբաժանումները պաշտպանական գործողություններ են ձեռնարկել և հակառակորդին ետ մղել ելքային դիրքեր:

Հարկ է նշել, որ ադրբեջանական ղեկավարությունն իր զինծառայողների զոհվելու կամ վիրավորվելու անսպառ պատճառներ է հնարում, որպեսզի թաքցնի իր կորուստների իրական պատճառները: Այդպես օրերս ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Տերտերի ուղղության վրա ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Նիյամեդդին Շալեդդին օղլու Մեհդիևը «վիրավորվել է ականի պայթյունից»: Զինվորը հոսպիտալացվել է: Բժիշկները զինծառայողի վիճակը գնահատում են միջին ծանրության:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---