Վարչապետ. Պետությունը պարտավոր է ստեղծել արժանապատիվ ապրելու և արարելու լավագույն պայմանները

Վարչապետ. Պետությունը պարտավոր է ստեղծել արժանապատիվ ապրելու և արարելու լավագույն պայմանները

PanARMENIAN.Net - Կառավարության ծրագրի հիմքում ընկած են այն գաղափարները, որ պետությունը պարտավոր է ստեղծել արժանապատիվ ապրելու և արարելու լավագույն պայմանները: Այս խոսքերով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնարկեց կառավարության նոր ծրագրի ներկայացումը անդրանիկ նիստում: Անդրանիկ նիստում քննարկվեցին այդ հնարավորությունների ապահովման համար անհրաժեշտ պետականության հիմքերի ամրապնդումը և երկրորդը՝ պետական ինստիտուտների հնարավորությունները մարդուն, հասարակության յուրաքանչյուր անդամին ուղղելու անհրաժեշտությունը:

Նոր կառավարության ղեկավարը շնորհակալական խոսքեր ուղղեց երկրի նախագահին բարձր վստահության համար. «Մենք ամեն ինչ անելու ենք արդարացնելու համար այդ վստահությունը և ժողովրդի սպասելիքները»: Վարչապետը մանրամասն ներկայացրեց նոր կառավարության ծրագիրը առաջիկա 5 տարվա համար, որը կներկայացվի ԱԺ հաստատմանը:

Կառավարության ծրագիրը հիմնված է լինելու հետևյալ 3 գերակայությունների վրա՝ տնտեսության մրցունակության բարձրացում՝ որպես երկարաժամկետ կայուն աճի գլխավոր պայման, մարդկային կապիտալի զարգացում, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում:

Կառավարությունը այս ծրագրի իրականացմամբ 2012-2017 թվականների ընթացքում նպատակադրում է՝ զարգացած երկրների համեմատ տնտեսական աճի առաջանցիկ տեմպերի ապահովում` համախառն ներքին արդյունքի 5-7 տոկոս աճի ապահովման միջոցով, ներմուծման նկատմամբ արտահանման աճի առաջանցիկ տեմպերի ապահովում, նվազագույն աշխատավարձի մակարդակի առնվազն կրկնապատկում, նվազագույն աշխատավարձ/աղքատության ցուցանիշի առնվազն 140 տոկոս մակարդակի ապահովում, ծնելիության գումարային գործակցի աճ՝ մինչև 1.8-ի, 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության առնվազն 90 տոկոսով հասանելիության ապահովում,միջին աշխատանքային (ապահովագրական) կենսաթոշակի մակարդակի բարձրացում՝ հասցնելով աղքատության գծի համեմատ 125-135 տոկոսի, աղքատության կրճատման ապահովում՝ 8-10 տոկոսային կետով, 100 հազարից ավելի նոր աշխատատեղերի ստեղծում, ընդ որում, ոչ գյուղատնտեսական զբաղվածների թիվը կավելանա 30-50 հազարով, պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովում՝ տարեկան համախառն ներքին արդյունքի 0.3 - 0.4 տոկոսային կետի չափով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---