Հայաստանը կարևորում է արգենտինահայ գործարարների մասնակցությունը ՀՀ տնտեսական կյանքին

Հայաստանը կարևորում է արգենտինահայ գործարարների մասնակցությունը ՀՀ տնտեսական կյանքին

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանն այցելեց հայ-արգենտինյան առևտրի պալատ: Հանդիպման սկզբում, որին ներկա էին մոտ 40 արգենտինահայ գործարարներ, պալատի նախագահ Օնիկ Բոյաջյանը ներկայացրեց պալատի ստեղծման պատմությունը և իրականացվող գործունեությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, անդրադառնալով հայ-արգենտինյան առևտրա-տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, դեսպան Վահագն Մելիքյանը մեծապես կարևորեց արգենտինահայ գործարար շրջանակների ներգրավվածությունն այդ ենթատեքստում: Նա հանգամանորեն ներկայացրեց այն ոլորտները, որտեղ հնարավոր է հաջողությամբ տնտեսական գործունեություն ծավալել և ներդրումներ կատարել:

Այնուհետև ՀՀ դեսպանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստանի հետ գործարար կապերի խթանման խնդիրներին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---