Վ.Աթանեսյան. Լոս Կաբոսի հայտարարությունն ու հանդիպումը Փարիզում կապված են ՀՀ ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստման հետ![]() 19 հունիսի 2012 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների մեքսիկական Լոս Կաբոսում արված հայտարարությունը ղարաբաղյան կարգավորման մասին կապված է երեկ Փարիզում կայացած ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետ, գտնում է ԼՂՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: Նա նշել է այն հանգամանքը, որ առաջիկա ամիսներին ԵԱՀԿ ՄԽ համանախագհները կայցելեն տարածաշրջան: «Շատ զգուշավոր կարող եմ ենթադրել, որ այդ ամենը կապված է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպման հետ, հատկապես հաշվի առնելով համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը»,-ասել է նա PanARMENIAN.Net ի թղթակցին: G-20-ի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Բարաք Օբաման ու Ֆրանսուա Օլանդը համատեղ հայտարարություն են ընդունել ղարաբաղյան կարգավորման մասին: Նախագահների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիրների նախագահները միասնական ենք ղարաբաղյան կարգավորման խաղաղ կարգավորմանը հավատարիկմ լինելու հարցում: Հակամարտության կողմերը այլլևս չպետք է հետաձգեն կարևորե որոշումների կայացումը, որոնք անհրաժեշտ են տևական ու խաղաղ կարգավորման համար: Մենք ափսոսում ենք, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահները վճռական քայլեր չեն ձեռնարկել, որոնց կոչ էին անում մեր երկրները2011թ. մայիսի 26-ին Դովիլում ընդսունած մեր համատեղ հայտարարության մեջ: Այնուամենայնիվ, արդեն ձեռք բերված առաջընթացը պետք է խթան հանդիսանա աշխատանքը շրջանակային պայմանագրի վրա ավարտելու համար, որը կտանի դեպի համապարփակ խաղաղության ապահովում: Մենք կոչ ենանում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին կատարել համաձայնեցումն «արագացնելու» պարտավորությունը, հիմնված ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների վրա, որոնք առկա են 2012թ. հունվարի 23-ի Սոչիի հայտարարության մեջ: Հաստատելով իրենց քաղաքական կամքը՝ նրանք պետք է զերծ մնան մաքսիմալիստական դիրքորոշումներից բանակցություններում, պահպանել 1994թ. հրադադարի մասին համաձայնագիրը և խուսափել թշնամական հռետորության լարվածության աճից: մենք կոչ ենք անում նախագահների ղեկավարվել Հելսինկյան եզրափակիչ ակտի սզկբունքներով՝ մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության, ժողովրդների հավասարության ու ինքնորոշման իրավունքի սպաբունքների, ինչպես նաև 2009թ. Աքվիլայում և 2010թ. Մուսկոկայում արված հայտարարություններում սահմանված կարգավորման որոշակի տարրերով: Ռազմական ուժի կիրառումը չի հանգեցնի հակամարտության կարգավորման, այլ միայն կերկարացնի տառապանքներն ու արհավիրքները, որոնց տասնմայակներ շարունակ ենթարկվում են ժողովրդները, որ ապրում նեն այդ տարածաշրջանում: Միայն խաղաղ կարգավորումը բանակցությունների միջոցով թույլ կտա դուրս գալ ստեղծված վիճակից ու անվտանգ ապագա ու բարգավաճում ապահովել տարածաշրջանի համար: Մեր երկրները կշարունակեն սերտորեն աշխատել կողմերի հետ: Մենք կոչ ենք ոնւմ նրանց լիովին օգտագործել միջնորդական աջակցությունը, որ առաջարկում են Մինսկի խմբի համանախագահները: Սակայն, վերջնական արդյունքում խաղաղության ճակատագիրը կախված կլինի փոխըմբռնման հիման վրա համաձայնության գալու կողմերի պատրաստակամությունից, ոչ թե միակողմանի առավելությունների ձեռք բերման ճանապարհով, և այն բարիքի ընդհանուր գիտակցումից, որը խաղաղությունը կբերի նրանց ժողովրդներին ու ապագա սերունդներին»: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |