Շահան Քանդահարյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարության մեջ չի նշվում կարգավորմանը խանգարող կողմը

Շահան Քանդահարյան. ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների հայտարարության մեջ չի նշվում կարգավորմանը խանգարող կողմը

PanARMENIAN.Net - Համանախագահող երկրների ղեկավարների հայտարարությունն իր վրա է հրավիրում մի քանի կարևոր դիտարկում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է ասել Բեյրութում հրատարակվող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Ըստ նրա, հակամարտության լուծման համար հերթական անգամ հաստատվում է միջնորդական առաքելության ԵԱՀԿ-ի ձևաչափը, ինչ որ չեզոքացնում է Ադրբեջանի ճիգերը` հարցը այլ հարթություն տեղափոխելու:

«Վերահաստատվում են երեք հավասարազոր սկզբունքները, ընդ որում ազգերի ինքնորոշման իրավունքը: Այստեղ նախագահ Օբամայի կողմից համաձայնեցված սկզբունքը փաստորեն հակասում է պետքարտուղարության ՀՀ –ի և ԼՂՀ-ի մասին վերջին զեկույցին, որտեղ բացակայում էր ազգերի ինքնորոշման սկզբունքը:

Պետքարտուղար Քլինթոնի հայտարարած նոր մոտեցումներեը, որոնք քննարկվելու էին փարիզյան հանդիպումներին, չեն երևում նաև համանախագահող երկրների հայտարարությունում:

Հայտարարությունում թեև առկա է պատասխանատվության հավասարեցման մոտեցումը, այսվոհանդերձ երբ խոսվում է ռազմատենչ հռետորաբանության, ուժի կիրառումին մասին առանց մատնացույց անելու պարզ է դառնում թե ո՞վ է բանակցային գործընթացը խոչընդոտողը և վճռական քայլեր չառնելու հիմնական պատճառի բուն հասցեն»,-ասել է Շահան Քանդահարյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---