Արարատում մեքենան շրջվել է գետը. 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

Արարատում մեքենան շրջվել է գետը. 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց

PanARMENIAN.Net - Արարատի մարզի Լանջազատ գյուղի մոտակայքում` հանգստյան գոտու տարածքում, երեկ երեկոյան 67 UO 530 պետահամարանիշներով «Մոսկվիչ 412» մակնիշի ավտոմեքենան կամրջի երթևեկելի հատվածից շրջվել է գետը։ Մեքենայի վարորդ 1987 թ. ծնված Վարդապետյանը, ուղեորները` 1959թ. ծնված Վ. Դոնաչյանը և 1977 թ. ծնված Ք. Հաջոյանը, մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը, տարբեր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարների օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել գետից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---