Ալեքսեյ Կուդրինը վստահ է՝ Հունաստանի պարտքերի խնդիրը չի լուծվի, և երկիրը դուրս կգա եվրագոտուց![]() 24 հունիսի 2012 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Լիամասշտաբ ճգնաժամի արդյունքում, որի շեմին կանգնած է աշխարհը, եվրոն կարող է դադարեցնել իր գոյությունը՝ որպես միասնական եվրոպական տարադրամ, գտնում է ՌԴ ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը: «Եվրոն մեծ խնդիրներ է ունենալու: Ըստ էության, ծառանալու է եվրոյի պահպանման հարցը: Այդ սցենարը ոչ թե պարզապես կարող է լինել, այլ ինձ՝ որպես տնտեսագետի համար այն, ըստ ամենայնի, հիմնականն է»,- հայտնել է նա «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում: Ինչ վերաբերում է Հունաստանի պարտքերի խնդրին, ապա այն, ըստ Կուդրինի, չի լուծվի: «Հունաստանի ելքը եվրագոտուց ինձ համար գրեթե անխուսափելի է… Դա տեղի կունենա կես կամ մեկ տարվա ընթացքում, միգուցե և ավելի շուտ»,- նշել է նա՝ հավելելով, որ Հունաստանի ելքից հետո տնտեսության մեջ ռիսկերը կավելանան, իսկ Իսպանիայի խնդիրները կխորանան: Կուդրինը հիշեցրել է, որ ԵՄ-ն ավելի վաղ հայտնել էր մինչև տարեվերջ ճգնաժամին հակազդելու ծրագիր մշակելու մտադրության մասին: «Դա ուշ է: Այն պետք է մշակված լիներ դեռևս կես տարի առաջ: Սա պարզապես անթույլատրելի իրադրություն է նման մասշտաբի ճգնաժամի և բոլոր երկրների ու քաղաքացիների համար հետևանքների պարագայում»,- ընդգծել է Կուդրինը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |