Երևանի քաղաքապետարանը մշակում է մայրաքաղաքի գետնանցումների կառավարման հայեցակարգը25 հունիսի 2012 - 17:10 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել է Աբովյան- Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցման տնտեսվարողների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է տնտեսվարողների բարձրացրած հարցը: Վերջիններիս ներկայացվել է, որ Երևանի քաղաքապետարանը ներկայումս մշակվում է մայրաքաղաքի գետնանցումների կառավարման հայեցակարգը: Մինչ այդ, տնտեսվարողներին առաջարկվել է մեկ տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքել: Գետնանցումների կառավարման հայեցակարգի պատրաստ լինելուն պես կքննարկվի նաև երկարաժամկետ պայմանագրեր կնքելու հարցը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |