Ռումինիայում Հայաստանի դեսպանն այցելել է պատմական Արմենոպոլիս քաղաքը25 հունիսի 2012 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը հունիսի 22-23-ին այցելել է Տրանսիլվանիայի Գեռլապատմական Արմենոպոլիս քաղաքը, որտեղ հանդիպում է ունեցել նորընտիր քաղաքապետ Մարիուս Սաբոյի հետ, տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե տաճարում ներկա գտնվել Գրիգոր Լուսավորչի հիշատակին նվիրված Սուրբ պատարագին, ինչպես նաև մասնակցել մշակութային միջոցառումների: Դեսպան Գասպարյանը, շնորհավորելով նորընտիր քաղաքապետին, նրան տեղեկացրել է նախորդ քաղաքապետ Դրագան-Ջուրջան Իոնել Օվիդիուի՝ անցյալ հոկտեմբերի վերջին Հայաստան կատարած այցի մասին, որի ընթացքում Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերվել եղբայրական կապեր հաստատելու երկու քաղաքների միջև: Քաղաքապետ Մարիուս Սաբոն իր հերթին պատրաստակամություն է հայտնել հոկտեմբերին Գեռլայում ընդունելու Իջևանի նոր քաղաքապետ Վարդան Ղալումյանին և ստորագրելու համագործակցության համաձայնագիր: Մարիուս Սաբոն հավաստիացրել է, որ Գեռլայի պատմական կենտրոնը` նախկին Արմենոպոլիսը, որտեղ պահպանվում են հայկական հին հոգևոր և աշխարհիկ շինություններն ու հաստատությունները, քաղաքի հարստությունն են և շարունակելու են գտնվել քաղաքային իշխանությունների մշտական հոգածության ներքո: Այնուհետև հանդիպման մասնակիցները, ինչպես նաև ռումինացի սենատորներ, Կլուժի նահանգային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ Գեռլայի Սուրբ Երրորդություն հայ կաթողիկե տաճարում ներկա են եղել Սուրբ Գրիգոր Լուսավորչին նվիրված ժամերգությանը: Կեսօրից հետո Սուրբ Երրորդություն տաճարի ծխական սրահում տեղի է ունեցել Գեռլայի պատմության վերաբերյալ Քրիշտոֆ Սոնգոթի հունգարերեն մենագրության ռումիներեն թարգմանության շնորհանդեսը: 19-րդ դարավերջի Տրանսիլվանիայի հայազգի մտավորական, մանկավարժ և հրատարակիչ Քրիշտոֆ Սոնգոթի (1843-1907) գործունեության և հարուստ ժառանգության մասին պատմել է սենատոր, ՌՀՄ նախագահ Վարուժան Ոսկանյանը, պատմաբան Լուչիան Նաստասեն և «Հայ-հունգարական մայրաքաղաք, թագավորական ազատ քաղաք Գեռլայի մենագրությունը» գործի թարգմանիչ Անդրեա Գիտան: Այնուհետև Գեռլայի նորաբաց Հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Գեռլայի 18-րդ դարի հայկական սրբապատկերների և հոգևոր թեմայով գեղանկարների, ինչպես նաև տրանսիլվանահայ ժամանակակից նկարիչ Ազատուհի Վարդուկա-Խորենյանի գործերի զույգ ցուցահանդեսների բացումը: Ռումինիայի և, մասնավորապես, Տրանսիլվանիայի տնտեսական և մշակույթային կյանքի զարգացման մեջ հայերի ծանրակշիռ ավանդի մասին ելույթներով հանդես են եկել Վարուժան Ոսկանյանը, արվեստաբան Պալ էմեսեն, պրոֆեսոր Նեգոիցա Լապտոյուն և խմբագիր Շանդոր Բոգլարկան: Միջոցառմանը տեղի երաժշտական լիցեյի սաների կատարմամբ հնչել են Ալեքսանդր Հարությունյանի իմպրովիզացիաները և հայկական ժողովրդական մեղեդիներ: Գեռլայում դեսպան Համլետ Գասպարյանը հարցազրույցներ է տվել ռումինական TVR1 կենտրոնական հեռուստատեսությանը: Ռումինիայի Կլուժ նահանգի Գեռլա քաղաքը հիմնվել է 18-րդ դարի սկզբին, հռոմեական նույնանուն բնակավայրի մոտ, Մոլդովայից Տրանսիլվանիա գաղթած հայերի կողմից` ավստրո-հունգարական կայսերական հրովարտակով, որով հայերն ստացել են տեղացիներին հավասար իրավունքներ: Քաղաքն ուներ «թագավորական ազատ քաղաքի» կարգավիճակ: Այն արդի Ռումինիայի եզակի բնակավայրերից է, կառուցված քաղաքաշինական հատուկ հատակագծով` բարոկկո ոճով, որ իրականացրել է հայերի հրավերով Հռոմից ժամանած հայազգի ճարտարապետ Ալեքսիսը: Մոտ մեկուկես դար քաղաքը կոչվել է Արմենոպոլիս (Հայրաքաղաք), ուր գործում էին հայ աշխարհիկ և հոգևոր իշխանություններ, կրթական և հասարակական հաստատություներ: Մինչև 1918 թ. քաղաքապետերը եղել են հայեր, իսկ քաղաքը կառավարվում էր միջնադարյան հայկական օրենքներով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |